Պեկինում հանդիպել են Սի Ծինփինն ու Հենրի Քիսինջերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հանդիպումը, հայտնում է kommersant.ru-ն։
Հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։ CCTV հեռուստաալիքը միայն նշում է, որ 1971 թվականից ի վեր 100-ամյա ամերիկացի դիվանագետը Չինաստան է այցելել ավելի քան 100 անգամ։
Նախօրեին՝ հուլիսի 19-ին, Հենրի Քիսինջերը հանդիպել էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վան Յիի հետ: Վերջինս հայտարարել էր, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարությանն անհրաժեշտ է «դիվանագիտական իմաստություն Քիսինջերի ոճով և քաղաքական քաջություն՝ Նիքսոնի ոճով»:
Քիսինջերը նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի օրոք եղել է ԱՄՆ պետքարտուղար և առանցքային դեր է խաղացել 1970-ականներին Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Պաշտոնը թողնելուց հետո Քիսինջերը պարբերաբար այցելել է Չինաստան: Սպիտակ տանը հայտնել են, որ տեղյակ են քաղաքական գործչի՝ Չինաստան այցի մասին, նրանք նշել են, որ Քիսինջերը չի գործում ԱՄՆ կառավարության անունից։