Հուլիսի 21-ին, ժամը 17։30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 92-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1975 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Թ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Փրկարարները ճամփեզրին ընկած հայտնաբերել են Մ. Վ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի




