Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ապրում եմ հանուն աղջիկներիս, հանուն Աբրահամիս հիշատակի». Աբրահամ Սադոյանը զոհվել է Ջրականում՝ անօդաչուի հարվածից․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աբրահամը մանկության տարիներից ի վեր եղել է շատ խելոք, հավասարակշռված, ազնիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շողիկը՝ Աբրահամի մայրիկը:

Որդու մասին խոսելու հենց առաջին վայրկյաններին անասելի հուզվում է: Կարծես կարող է այլ տարբերակ լինել, երբ պատմում ես երեխայիդ մասին: Հավելում է՝ որդին ընկերասեր էր, բարի, բոլորի հանդեպ հարգալից, որպես երեխա՝ շատ աշխույժ: «Իր մասին կարելի է անվերջ խոսել, ամենալավ բառերով կարող եմ նկարագրել Աբրահամին ոչ թե այն պատճառով, որ իր մայրն եմ, այլ, իրոք, հենց այդպիսին էր մանկության տարիներից, հասուն տարիքում՝ նույնպես»: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում: «Բայց շատ էր սիրում մաթեմատիկան ու հրաշալի սովորում էր: Մի քանի տարի մասնակցել է «Կենգուրու» մրցույթին ու միշտ բարձր միավորներ վաստակել: Երեք տարի հաճախել է նաև ֆուտբոլի»:

Աբրահամը դպրոցն ավարտում է 2020 թ.-ին և անմիջապես զորակոչվում է ծառայության: Տիկին Շողիկն ասում է՝ կրթությունը շարունակելու հետ կապված նպատակներ ուներ, սակայն իր երազանքների ու նպատակների մասին շատ խոսել չէր սիրում. «Ասում էր՝ ծառայությունից վերադառնալուց հետո արդեն հստակ կորոշեմ, թե որտեղ ընդունվել, ինչպես շարունակել կրթությունս: Միայն հստակ էր այն, որ ուզում է ծրագրավորող դառնալ, կրթությունն էլ այդ ուղղությամբ կշարունակեր, բայց չհասցրեց»: Աբրահամը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, բանակ էր զորակոչվել 2020 թ. հուլիսի 31-ին՝ որպես վարորդ:

«ԴՕՍԱԱՖ-ում դասերի մասնակցեց, վկայական ստացավ և զորակոչվեց որպես զինվարորդ: Շատ սիրով մեկնեց ծառայության: Իր ծանուցագրով պետք է օգոստոսի 19-ին մեկներ, սակայն Աբրահամն ասել էր, որ ուզում է շուտ գնալ: Շատ մեծ սիրով գնաց ծառայության, ուզում էր ծառայել, միշտ նշում էր՝ տղեն պետք է անպայման ծառայի: Երբեք չի դժգոհել որևէ բանից: Իր բնավորությունն էր նաև այդպիսին, տրտնջալ չէր սիրում»: Աբրահամը ծառայել է Մեղրիի Ագարակի զորամասում, պատերազմի ժամանակ նրան տեղափոխում են Ջրական: «Սկսվում է պատերազմը, իրենց հոկտեմբերի 3-ից տեղափոխում են Արցախ: Առաջնագծում ու պատերազմի թեժ կետում է եղել, ու մենք ոչինչ չենք իմացել: Ամեն օր, օրը չորս-հինգ անգամ զանգել է մեզ՝ ինձ, հայրիկին, երեք քույրիկներին: Մեզ չի ասել, որ պատերազմի դաշտում է, ասում էր՝ Մեղրիի դիրքերում ենք, պատերազմի հետ կապ չունենք, ինձ հետ ամեն ինչ նորմալ է:

Իր զոհվելուց հետո ենք իմացել, որ Ջրականում է եղել: Հոկտեմբերի 9-ի ցերեկը զանգեց, ինձ հետ խոսեց, ասաց՝ մա՛մ, ինձ տեղափոխում են, սարերում ու դիրքերում կարող է կապ չլինել, հնարավոր է, որ մի քանի օր չզանգեմ, չանհանգստանաս, բառ անգամ չասաց, թե որտեղ է: Իսկ իրենք պատրաստվում էին հերթական մարտին: Հենց այդ գիշերն էլ անօդաչուի հարվածից զոհվեց: Միայն իր զոհվելուց հետո ընկերներից մեկը, որ ողջ է մնացել, պատմել է, թե ինչ ու ինչպես է եղել: Երկու-երեք ամիս ոչինչ չգիտեինք, թե դեպքը ոնց է եղել: Միայն իր ընկերոջ զորացրվելուց հետո շատ մանրամասներ իմացանք»: Աբրահամը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: «Մենք բնակվում ենք Արագածոտնի մարզի Կոշ գյուղում: Իրեն հենց ամսի 10ին տեղափոխել են Աշտարակ քաղաք, Կոշը պատկանում է Աշտարակի տարածաշրջանին: Այնտեղից արդեն երեկոյան մեր համայնքի ղեկավարին են տեղեկացրել, մեզ չէին կարողանում ասել, թե ինչ է պատահել»:

Հաջորդ օրվա առավոտյան արդեն ընտանիքն իմացել է բոթը: «Մենք Աբրահամին տեսել ենք, դեմքը բաց էր, գլխից էր վիրավորվել, բեկորային վնասվածքներ ստացել: Մեր գյուղը 44-օրյա պատերազմի 6 զոհ ունի, 1 զոհ՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ, 1 զոհն էլ Ազատ գյուղի զորանոցում այրված 15 տղաներից մեկն է: Մեր գյուղը 8 զոհ ունի»: Երեք քույրիկների միակ եղբայրն էր Աբրահամը: «Ամեն երեխա ծնողի կյանքում իր տեղն ունի: Իսկ հիմա մեզ իմ երեխաները՝ իմ աղջիկներն են ուժ տալիս կյանքը շարունակելու: Ապրում եմ հանուն իրենց, հանուն Աբրահամիս հիշատակի»:

Հ. Գ. Աբրահամ Սադոյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոշ գյուղի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. Չալաբյան