Հուլիսի 26֊ին հաց ու քաղցրավենիք կբաժանվի Երևանում եւ մարզերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 26֊ին Երևանում եւ մի քանի մարզերում հաց, քաղցրավենիք կբաժանվի` ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի։
Նրա եղբայրը տեղեկացնում է. «Հուլիսի 26 ին Հաց Բերողի օրվա կապակցությամբ, այս տարի նույնպես կնշվ։ 2 փուռի, 2 խանութների հաց ու քաղցրավենիք կբաժանվի անվճար, քաղաքի կենտրոնում նույնպես հաց ու քաղցրավենիք կբաժանվի անվճար, Գումի շուկայում նույնպես կբաժանվի անվճար հաց ու քաղցրավենիք, Մասիս քաղաքում նույնպես կբաժանվի,Դիլիջանում Հաց Բերողի նկարի մոտ կբաժանվի անվճար հաց ու քաղցրավենիք։Առայժմ այսքանը,նոր տեղեր կավելացնեմ ձեզ տեղյակ կպահեմ։Շնորհակալությունս կհայտնեմ այն մարդկանց,ովքեր ինձ կօգնեն բաժանել հաց ու քաղցրավենիք,ոչ թե ֆինանսապես այլ լինելով իմ կողքին»։
Նշենք, որ 2016 թվականին Արթուր Սարգսյանը կրակահերթի տակ հաց էր հասցրել «Սասնա ծռեր» զինված խմբին։