Փոփոխությունները գալու են կանանց հետ, նրանց ակտիվ ներգրավվածությամբ և նրանց շրջահայացությամբ․ Մանե Թանդիլյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արվեստանշունչ միջավայր, բազմաբովանդակ զրույց-քննարկում, հարց ու պատասխաններ… և հանդիպումը ստացված է։
Երևանի սրտում գտնվող Արկո Բաղդասարյանի արվեստանոցում հանդիպեցի իրենց ոլորտներում կայացած կանանց հետ։ Խոսեցինք կնոջ հասարակական ու քաղաքական դերի, մարտահրավերների, կարծրատիպերի ու այլ կարևոր թեմաների մասին։
Կարևոր արձանագրում՝ կանայք ուզում են իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալ կարևոր որոշումների կայացման գործում։
Այսպիսի քննարկումներն ինձ ավելի ու ավելի են համոզում, որ հենց այսօր է կանանց ժամանակը, և որ օր առաջ նրանք պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն, լինեն ակտիվ ավելի, քան երբևէ։ Փոփոխությունները գալու են կանանց հետ, նրանց ակտիվ ներգրավվածությամբ և նրանց շրջահայացությամբ։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



