Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ անել` ազգ մնալու համար. (Մաս երկրորդ). Արմեն Աշոտյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախորդ հոդվածում հիմնավորել էի, թե ինչու «ի՞նչ անել» հարցից առաջ հարկ է պատասխանել «ո՞վ ենք մենք» և «ի՞նչ ենք ուզում» հարցերին:

Այսօր կփորձեմ անդրադառնալ դրանցից առաջինին:

Կարող է թվալ, որ այն շատ պարզ հարց է, և, վստահաբար, ձեզնից յուրաքանչյուրը սահուն կշարադրի իր պատկերացումները: Իրոք որ, տարբերակների պակաս չի լինի` անկեղծ-զգացմունքայիններից մինչև մեր պատմությունը ռաբիսության աստիճանի պարզունակացնող կենցաղային, մեծամիտ պոռոտախոսությունից՝ մինչև հռչակագրային-իրավական:

Սակայն նման ձևակերպումներն ընդամենն ընդգծելու են հարցադրման արդիականությունը և մնալու են հաջորդ տրամաբանական հարցի տակ. բա եթե գիտենք` ով ենք, և այդքան լավն ենք, ինչո՞ւ ենք այս օրին:

Ակնհայտ է, որ վերջին 30 տարիներին ձուլվող գաղափարական հիմքը նպատակային քայքայման է ենթարկվում: Վարկաբեկվում են, վերացվում, մղվում երկրորդ պլան, էրոզիայի ենթարկվում, անգամ վնասակար են հռչակվում մեր ազգային-քաղաքական ինքնուրույն բազմաթիվ հենասյուներ` Արցախյան շարժում, Առաքելական եկեղեցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, ավանդական ընտանիք, ազգային մշակույթ, ուժեղ բանակ և այլն:

Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ իր հիմնական ձեռքբերումն է համարում հայության գաղափարական քայքայումը, ինչը իրականացրել և իրականացնում է Հայաստանի գործող վարչախմբի անմիջական մասնակցությամբ:

Այո, Հայաստանում ստեղծված ճգնաժամը քաղաքական չէ, այլ արժեհամակարգային է, բարոյահոգեբանական է, քաղաքակրթական է: Ցանկացած կենդանի մատերիային բնորոշ «դեպի լույս» ձգտումն ու շարժումը մեզ մոտ խախտվել է, քանզի իրական լույսն անջատել են և արհեստականորեն ստեղծված խավարում փորձում են վառել կեղծ լույսեր, ֆեյք ուղենիշներ, որոնք իրականում թակարդ են, որոգայթներ, այլ ոչ թե ազգին հույս, ջերմություն և ապրելու էներգիա տվող աղբյուրներ:

Վերջերս աղմուկ էր հանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի այն գնահատականը, ըստ որի՝ Ուկրաինան արևմտյան զենքի համար մարտական փորձադաշտ է: Մեզ հետ կատարվողը էլ ավելի սարսափելի է. մենք վերածվել ենք ճագարների` սոցիալական ճարտարագետների համար: Կարծես մի հսկայական փորձարկում է արվում, թե ինչպես կարելի է մի ամբողջ ազգի հավաքական ինքնությունը ենթարկել դեկոնստրուկցիայի և այն փոխարինել նոր վարքականոնային և արժեհամակարգային օպերացիոն համակարգով: Իհարկե, հայերը միակը չեն, ում վրա կիրառվում են սոցիալական ինժեներիայի սխեմաները, որոնց նպատակն է զանգվածային գիտակցության փոփոխությունը: Սակայն, եթե հետսոցիալիստական տարածքի էթնոսների վերաֆորմատավորումն իրականացվել է «ազգայնականացման» մոդելով, ապա հայերի (գուցե նաև՝ սերբերի) պարագայում կիրառվում է ապազգայնացման տարբերակը` իր բոլոր դրսևորումներով:

Հայ ազգի դեմ իրականացվող այս լայնածավալ սողացող պատերազմում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ազգի կենցաղավարությունից դարերի ընթացքում ծնված չգրված օրենքների, վարքականոնների, ավանդույթների վերացումը: Ավելին, մեզ համառորեն փորձում են համոզել, որ մենք ազգովի սխալ են ապրել, և ոչ միայն՝ վերջին 30 տարիներին, այլ ընդհանրապես:

Սխալ էր ամեն ինչ. Քրիստոնեություն ընդունելը, էպոս ստեղծելը, ազատության համար կռիվ տալը, մշակույթն ազգային պահելը, մեծին հարգելը, Շուշին ազատագրելը, Արարատը սրտում պահելը, ցեղասպան ոճրագործներին պատժելը, և այլն:

Մանիպուլյացիոն սխեման պարզ է: Մեզ փորձում են «սխալ հանել», որ մեղքի զգացում առաջացնեն, հետո «մեղքերի» տակ տվայտվող ազգին ցույց տան «փրկության ճանապարհը», ու այդպես ոչխարացնելով` տանեն մեզ դեպի պատմության ձորը ու վերջնականապես գլորեն անդունդը: Որովհետև այս սատանեական ծրագրի իրական տերերը մտահոգված են ոչ թե նրանով, որ մենք «սխալ ենք ապրում», այլ նրանով, որ սխալ է այն փաստը, որ մենք մինչև հիմա ապրում ենք:

Հայ ժողովրդի պատմությունն ունի օրինակներ, երբ իր համար դաժան օրերին նա գտել է ներուժ բանաձևելու «ով ենք մենք» հարցի պատասխանը: Օրինակ, հայ-պարսկական պատերազմների ժամանակ այն գտել է հավատքի մեջ, իսկ ցեղասպանությունից հետո Գարեգին Նժդեհը մշակել և հղկել է Ցեղակրոնության ուսմունքը: Հիշատակված երկու օրինակներն էլ կարող են խիստ արժեքավոր նյութ հանդիսանալ մեր խարխլված ինքնության վերանորոգման համար, սակայն նրանցից ոչ մեկը, ցավոք, սպառիչ դեղատոմս չէ այս իրավիճակում:

Քրիստոնեությունը, անշուշտ, հայկական ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է եղել մշտապես և պետք է շարունակի կատարել այդ առաքելությունը ազգի հոգևոր բարոյագիտական նորմերը պահպանելու և վերականգնելու հարցում: Բայց հարկ է խոստովանել, որ քրիստոնեությունը՝ որպես ՈՒՍՄՈՒՆՔ, քաղաքական չէ` ի տարբերություն աբրահամիկ մյուս երկու կրոնների` հուդայականության և իսլամի: Հուդայականության մեջ կարմիր թելով անցնում է «Ավետյաց երկրի», այն է` Հայրենիքի սյուժեն, իսկ իսլամը հոգևորի միջոցով աշխարհիկ իշխանության ցայտուն էլեմենտներ ունի: Ուստի քրիստոնեությունը «ով ենք մենք»-ի անհրաժեշտ, բայց ոչ բավարար բաղադրիչն է: Ինչ վերաբերում է Նժդեհին, ապա, իմ կարծիքով, իր ժամանակների համեմատ մենք էլ ավելի վատ վիճակում ենք, որքան էլ պարադոքսալ դա հնչի: Երբ Նժդեհն աշխատում էր իր ուսմունքի վրա, Հայաստանը, թեպետ անդամահատված, դեֆորմացված, կրճատված, այնուհանդերձ ֆիզիկական գոյության վտանգի տակ չէր, քանզի գտնվում էր Սովետական Միության ներսում, յուրահատուկ գեոպոլիտիկ կյուվետում (բժշկական սարք, որի մեջ պահպանում են թերհաս, հյուծված, թուլացած երեխաներին, որոնք ունակ չեն ինքնուրույն պահպանել սեփական կենսագործունեությունը): Այնինչ արդի վիճակը մեզ մի կողմից՝ ստիպում է դիմակայել ահագնացող գոյութենական սպառնալիքներին, մյուս կողմից` վերագտնել սեփական ազգային «ես»-ը:

Որքան էլ հեգնական հնչի այսօրվա իրականության ֆոնին, սակայն գրեթե աքսիոմատիկ է, որ քաղաքականությունն անհնար է տարանջատել բարոյականությունից: Մարդկության պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես է բարոյականից զուրկ քաղաքականությունը կործանել պետություններ և ազգեր: Բայց մենք պատմական էքսկուրսների կարիք չունենք, որովհետև ապրում ենք հենց այդպիսի իրականության մեջ. Փաշինյանի կողմից իրականացվող, ամբողջությամբ բարոյական օրենքներից զուրկ քաղաքականությունը մեզ հասցրել է այս աղետին:

2018-ի էյֆորիան և 2020-ի ցավը կարծես կոնտրաստային ցնցուղ լինեին հայ ժողովրդի համար` տաք և սառը: Հայտնի է, որ միջավայրի նման ծայրահեղ տարբեր ազդեցությունների պարագայում մարմինները կամ ճաքում են ու փշրվում, կամ կոփվում են և ավելի ամուր դառնում: Մեզ փորձում են տանել առաջին տարբերակով,  բայց մենք ունենք շանս այս կոնտրաստային ցնցուղի տակից դուրս գալ ոչ թե փշրված, այլ առավել պինդ և կարծրացած: Եվ այդ ճանապարհով գնալու համար մենք պարտավոր ենք սովորել նորից վստահել իրար` անկախ բոլոր տարաձայնություններից, նախընթաց զարգացումներից և այլ երկրորդական բաժանարար գործոններից:

Մարդը, ի թիվս այլ բնութագրիչների, կենդանի օրգանիզմներից տարբերվում է ևս մեկ առանձնահատկությամբ. Նա բնազդային կախյալություն ունի իր բնակության վայրից, բնակման արեալից: Եվ այդ բնազդային կախյալությունը՝ փաթեթավորված պատմության, մշակույթի, հավատքի և կենցաղավարության սավանների մեջ, ստանում է սեր առ Հայրենիք` հայրենասիրություն ձևակերպումը ու գալիս է լրացնելու այլ սերերի շարքը` սեր սեփական անձի նկատմամբ, եղբայրական սեր, մայրական սեր, ռոմանտիկ սեր, սեր առ Աստված:

Հնարավոր չէ այս սերերի շարքից հանել հայրենասիրությունը և կարծել, որ ունակ ես սիրո մնացած դրսևորումներին: Կարող ես չսիրել Հայրենիքդ, բայց դա նշանակում է, որ ոչինչ և ոչ մեկին սիրելու ունակ չես: Սերը Հայրենիքի նկատմամբ ամենաունիվերսալն է ցանկացած հասարակության համար, քանզի բոլոր մյուս սերերի օբյեկտը տարբեր է, անգամ աստվածները հասարակության ընկալումների մեջ կարող են տարբեր լինել, բայց Հայրենիքը նույնն է, միակն է, բոլորինն է: Կարող ես չսիրել Հայրենիքդ, բայց ուրիշի Հայրենիքը սիրել չես կարող:

Մեզ հրամցված պարտվողական կոնֆորմիզմը հաղթահարելու միակ ունիվերսալ տարբերակը Հայրենիքի նկատմամբ սիրո շուրջ վերամիավորվելն է և այն պաշտպանելու պատրաստակամությունը:

Հայրենիքի հետ վերամիավորվելու ձախողումն անխուսափելիորեն բերելու է կամ խելագարության, կամ ինքնաոչնչացման:

Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին