Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ԵՄ-ն ոչինչ չի կարողացել լուծել ու չի էլ կարող»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շրջափակված Արցախի հարցով միջազգային հանրության վրա հույս դնելը, ներկայացուցչությունների մոտ ակցիաներ իրականացնելը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն անիմաստ է համարում։

«Միջազգային հանրությունը տվել է իր համաձայնությունը, Ալիևն ասել է՝ «շրջափակելու եմ, սովի սպառնալիքի տակ արցախցիներին ստիպելու եմ ընդունել գերիշխանությունը», միջազգային հանրությունն էլ ասել է՝ «ինչպես ուզում ես արա, քո խնդիրն է»։ Ուզենք, թե ոչ, միակ ուժը, որը համաձայն չէ նշվածին և աշխատում է, որ ճանապարհը բացվի, իրավիճակը կարգավորվի, Ռուսաստանի Դաշնությունն է, ռուս խաղաղապահներն են։ Ընդհանուր առմամբ, միջազգային հանրություն չկա, կա մի խուլ աշխարհ, որը 100 տարի առաջ էլ չէր տեսնում, թե ինչպես են մեկուկես միլիոն հայի կոտորում։ Հիմա այդ նույն աշխարհը հավաքվել է մի դրոշի տակ ու դեմ չէ, որ Ալիևն արցախցիներին սովի մատնելով ստիպի ընդունել իր գերիշխանությունը։ Այս ամենին գումարվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական՝ իշխանությունների դիրքորոշումը։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը կարծես միացած լինի այդ մեծ միջազգային կոալիցիային, որը դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,-«Փաստի» հետ զրույցում նշեց միջազգայնագետը՝ շեշտելով, որ սա աննորմալ երևույթ է։

Գրիգոր Բալասանյանի խոսքով, այդ կոալիցիան Ալիևին տվել է հնարավորություն հարցը կարգավորել այնպես, ինչպես ինքն է ուզում։ Ըստ միջազգայնագետի, եթե ՀՀ իշխանությունները որոշակի քայլեր ձեռնարկեին ու նման դիրքորոշում չունենային, միջազգային հանրության արձագանքի առումով, այդուհանդերձ, երկու բացառությամբ, կրկին նույն պատկերը կլիներ։ «Այդ դեպքում միջազգային հանրությունը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից ամեն օր արցախցիների մասին կլսեր։ Եթե այս իրավիճակը չլիներ, ՀՀ-ն ամեն օր ադրբեջանցիների համար անհանգստացնող քայլեր պետք է աներ՝ վերջիններիս ստիպելով բացել ճանապարհը։ Եթե մենք ունենայինք այլ իշխանություն ու վարվող անհրաժեշտ քաղաքականություն, այդ ճանապարհը չէր փակվի, Արցախը շրափակման մեջ չէր հայտնվի, իսկ եթե անգամ հայտնվեր, հնարավորություն կունենար 4-5 տարի ապրել՝ ապահովված լինելով սննդով, վառելիքով։ Արդյունքում ադրբեջանցիները կծերանային Արցախի դարպասների մոտ՝ չկարողանալով կոտրել արցախցիների դիմադրությունը»,նկատեց մեր զրուցակիցը։

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ, այս պահի դրությամբ ձևավորվել է մի ստատուս քվո, ըստ որի՝ Ադրբեջանն ինչ ուզում անում, ինչ ուզում ստանում է։ «Այս պարագայում Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելն առհասարակ անիմաստ է։ Այսինքն, պետք է այդ ստատուս քվոն փոխվի, ցավոք՝ նոր պատերազմով։ Ադրբեջանին պետք է շատ լուրջ ռազմական հարված հասցվի, որից հետո նոր իրենց ականջներից բռնած պետք է բերել, նստեցնել բանակցային սեղանի շուրջ՝ մերժելով միջազգային հանրության ցանկացած միջնորդություն՝ հաշվի առնելով այսօրվա լռությունը։ Մինչդեռ գնում են իմիտացիոն բանակցությունների ու հայտարարում, թե բրյուսել յան բանակցություններն անարդյունավետ էին։ Իսկ ի՞նչ էիք սպասում։ Երբ գնում էիք բրյուսել յան բանակցությունների, չգիտեի՞ք, որ Շառլ Միշելը նման հայտարարություն է անելու, չգիտեի՞ք, որ Տոյվո Կլաարը գալիս է այստեղ, լրտեսություն է անում, գնում, ադրբեջանցիներին ամեն ինչ պատմում է։ Բացի այդ, ինչպե՞ս եք ԵՄ-ին թույլ տալիս միջամտել այս գործընթացին»,-ասաց նա՝ շեշտելով, որ ԵՄ-ն երբեք բանակցությունների կողմ չի եղել։

«Հետևաբար, ԵՄ-ն ընդհանրապես իրավասություն չունի խառնվելու այս կոնֆլիկտին։ Այլ հարց է, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները կարողանում աչքաչափով փոփոխություններ մտցնել նոյեմբերի 9-ի արձանագրության մեջ՝ փաստի առաջ կանգնեցնելով արձանագրությունը ստորագրած երրորդ կողմին, հետո էլ ասել՝ «մի բան արա, դու ես այս ամենի երաշխավորը»։ Այդպես չի լինում։ Այս դիվանագիտական խայտառակությանը մի օր պետք է վերջ դրվի։ Դիվանագիտական կորպուսում վերևից ներքև պետք է պատասխան տան։ Երբ իրավիճակը, ստատուս քվոն կփոխվի, նոր միայն կարելի է փորձառու դիվանագետներից խումբ ձևավորել, որոնք կգնան ու կբանակցեն։ Հիմա Ադրբեջանը նրանց չի լսելու, ասելու է՝ «ո՞վ եք, ես Արարատ Միրզոյան եմ ճանաչում, ինչ ասում եմ, ընդունում է, անգամ ասում է, թե «պատրաստ ենք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել»։ Այս դեպքում, օրինակ՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ի՞նչ կարող է խոսել։ Այս պարագայում, ցավոք, միակ ելքը պատերազմն է՝ հայրենական մեծ պատերազմը, որին պետք է ամեն օր պատրաստ լինենք։ Հակառակ պարագայում այս հարցը չի լուծվելու»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության, այս փուլում նաև Ակնա-Ստեփանակերտ մայրուղին օգտագործելու առաջարկներին, նա նշեց, որ եթե Ստեփանակերտը չցանկանա, երկխոսություն չի լինի, պարզապես պետք է ամուր լինել։ Ըստ նրա, հակառակը կլինի, եթե Ստեփանակերտը չդիմադրի ՀՀ-ից և ԵՄ-ից եկող ճնշումներին։ «Ես չհասկացա, թե ինչու էր Արայիկ Հարությունյանը նամակ գրում Շառլ Միշելին, երբ վերջինս առաջարկում է Ակնա-Ստեփանակերտ մայրուղին ու այն հավասարեցնում Լաչինի միջանցքի հետ Ադրբեջանի առաջարկով, բայց ԵՄ շուրթերով իրականացնում է Ադրբեջանի ինտեգրացիոն ծրագիրը։ Ողբերգություն է, եթե Ստեփանակերտում այս ծուղակը չեն տեսնում։ Ու դրանից հետո ԵՄ-ի հետ հույս կապելը քաղաքական կարճատեսություն է։

ԵՄ-ն ոչինչ չի կարողացել լուծել ու չի էլ կարող։ Երկու ուժ կա, որ կարող է այս հարցը լուծել՝ Թուրքիան ու ՌԴ-ն։ Եթե մերժում ենք Ռուսաստանին, ավտոմատ կերպով ընդունում ենք Թուրքիան՝ անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ է։ Ընդհանուր առմամբ, մինչև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրն ընդունելի չլինի ՌԴ-ի ու Իրանի համար, այն թիթեռի կյանք է ունենալու։ Այն ստորագրելուց մեկ-երկու շաբաթ հետո ավելի մեծ ռազմական գործողություններ են սկսվելու, որի ժամանակ Ադրբեջանը կվերցնի մնացածը։ Իրականում Ադրբեջանի հետ բանակցությունների համար պայմաններ պետք է դրվեն. առաջին՝ վերականգնել Թարթառ գետի հունը՝ Սարսանգի ջրամբարը պետք է նորից լցվի, երկրորդ՝ հեռացնել զորամիավորումները շփման գծից առնվազն 50 կմ, դադարեցնել շանտաժը, օրինակ՝ Շուշիում ֆորումներ կազմակերպելու տեսքով»,- եզրափակեց միջազգայնագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ