Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Համաշխարհային առաջնորդները հնարավորություն ունեն կասեցնելու ԼՂ-ում սողացող ցեղասպանությունը. դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունական ethnos.gr լրատվականում լույս է տեսել դեսպան Տիգրան Մկրտչյանի խմբագրական հոդվածը Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ

«Համաշխարհային առաջնորդները հնարավորություն ունեն կասեցնելու Լեռնային Ղարաբաղում սողացող ցեղասպանությունը. Պե՛տք է գործել անհապաղ։

Մեր աչքի առջև դանդաղ սողացող ցեղասպանություն է ծավալվում. ավելի քան յոթ ամիս է, ինչ 120.000 հայեր Արցախում (Լեռնային Ղարաբաղում) շարունակում են լիակատար շրջափակման մեջ գտնվել՝ զուրկ սննդից, դեղորայքից, վառելիքից, գազից և էլեկտրաէներգիայից։ Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը փաստացիորեն արգելափակվել էր դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կառավարության կողմից ուղղորդված կեղծ «բնապահպան ակտիվիստների» կողմից, ովքեր հանդես էին գալիս որպես «խաղաղության ջատագով»:

Ադրբեջանը պաշտոնապես ինստիտուցիոնալացրեց ճանապարհի արգելափակումը, երբ 2023 թվականի ապրիլի 23-ին, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, ապօրինաբար անցակետ տեղադրեց:

Ադրբեջանը շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ՄԻԵԴ-ի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների հանդեպ, որոնք Ադրբեջանին կոչ են անում անհապաղ «ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ մարդկանց, ավտոմեքենաների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորելու ուղղությամբ»։ Ավելին, Ադրբեջանը կամայականորեն է մեկնաբանում միջազգային ատյանների այս որոշումները՝ ձգտելով մոլորեցնել միջազգային հանրությանը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սովամահ անելու իր քաղաքականության շարունակականությունն ապահովելու նպատակով։

Ադրբեջանը բացահայտորեն արհամարհում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների, ԵԽԽՎ-ի, Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև միջազգային բազում այլ կառույցների և պետությունների կոչերը: Ադրբեջանի ապօրինի գործողությունները համառորեն շարունակվում են՝ անկախ այդ կոչերից և պահանջներից։

Ադրբեջանի կողմից շրջափակված և պաշարված 120.000 հայերը, որոնց թվում՝ 30.000 երեխաներ և 20.000 ծերեր են, գոյատևում են զուտ տեղական սակավ արտադրանքի շնորհիվ: Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ չի թույլատրվել սննդամթերքի կամ դեղորայքի գեթ մեկ խմբաքանակ ներմուծել տարածաշրջան։ Կաթվածահար են առողջապահության, հանրային տրանսպորտի, հանրային և մասնավոր սպասարկման ոլորտները։ Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական ցանքատարածություններում բերքահավաքն անհնար է դարձել: Հղի կանայք և երեխաները թերսնվում են: Հնարավոր չէ միրգ կամ բանջարեղեն ներկրել Արցախ: Մահացության մակարդակը ներկայում բարձր է, քան երբևէ։

Եվրոպան հետևում է, երբեմն հայտարարություններ են արվում: Եվրոպան ամեն կերպ փորձում է պահպանել «հավասարակշռությունը». կոչ է անում «երկու կողմերին» նպաստել խաղաղությանը՝ իրավիճակը նկարագրելով որպես ոչ կայուն, և ոչ «ձեռնտու որևէ կողմի»:

Իսկ այդ ընթացքում լիակատար շրջափակումը շարունակվում է մի երկրի կողմից, որին ոմանք անվանել են «վստահելի էներգետիկ գործընկեր», չնայած այն հանգամանքին, որ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները միակարծիք այն անվանում են «արմատացած ավտորիտար ռեժիմ»։ Իսկ «կայուն շրջափակումն» օրեցօր ավելի ու ավելի անտանելի է դարձնում այնտեղ բնակվող հայերի կյանքը։

Ավելին, ոմանք՝ որպես խնդրի լուծում, դիտարկում են Բաքվի առաջարկած «ինտեգրումը»։ ԽՆԴԻՐ, որն ինքնին «ինտեգրողի» կողմից պարտադրված երեք պատերազմների հետևանք է։ Երեք պատերազմներ, որոնք սանձազերծվել են հենց հայերից ազատվելու նպատակով, որոնց հետևանքով կան հազարավոր զոհեր, խոշտանգվածներ, իսկ բազմաթիվ ռազմագերիներ մինչ օրս ապօրինաբար պահվում են ադրբեջանական բանտերում:

Այս ամենին ավելացնենք նաև 1988-1991 թվականներին Ադրբեջանում ապրող բոլոր հայերի ջարդերը և բռնի տեղահանումները։

Որևէ մեկը երբևէ հետաքրքրվե՞լ է, թե ինչու Ադրբեջանում չկան «ինտեգրված» հայեր: Քանի՞ «ինտեգրված» հայի եք հանդիպել Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում կամ Նախիջևանում: Ոչ միայն հայերը, այլեւ նրանց գերեզմաններն են քանդվել ու ոչնչացվել: Նախիջևանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացումը դրա վկայությունն է։ Ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գերեզմանատների ու եկեղեցիների նպատակաուղղված և ծրագրված ոչնչացումն ինքնին խոսուն է։ Հայկական ցանկացած հետք ջնջվում է, ինչն ընթացիկ սողացող ցեղասպանության մաս է կազմում:

Ճիշտ է՝ որպես ընթացիկ բանակցությունների առանցքային տարր այսօր մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մասին։ Չնայած դրան, չկա անգամ չնչին մի վկայություն նրա, որ Ադրբեջանը պատրաստ է հարգել նույնիսկ մարդու հիմնարար իրավունքները: Այս կերպ հակամարտությունը չի կարող արդարացի և կայուն կարգավորում ունենալ։ Հարատև խաղաղությունը հաշտարար խաղաղությունն է, և ոչ երբեք «պատժիչ խաղաղությանը», որը, ինչպես պատմականորեն ապացուցված է, կարճաժամկետ է: Նվաստացումը, հպատակեցումը և էթնիկ զտումները կարող են միայն հետաձգել բռնության արատավոր շղթայի հերթական փուլը: Ադրբեջանն իր չափազանց վտանգավոր «գերակայելու հավակնությունը» (հարկադրելու և ոչնչացնելու ուժը) հակադրում է հայկական կողմի լիովին ընկալելի «անվտանգություն հավակնությանը»։

Ադրբեջանն իրականում չի ապահովում իր անվտանգությունը, երբ փորձում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, բռնազավթում է Հայաստանի Հանրապետության տարածքները և Հայաստանի ինքնիշխանության դեմ նորանոր պահանջներ է առաջ քաշում: Հայաստանի հաշվին ինքնահաստատվելու և ընդարձակվելու այս փորձերն ի վերջո կովկասյան տարածաշրջանը կմղեն անկանխատեսելի հետևանքներով լի երկարաժամկետ անկայունության և աղետների փուլ, ինչը չի բխում միջազգային խոշոր դերակատարներից որևէ մեկի շահերից:

Ադրբեջանը դեմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղին միջազգային մարդասիրական օգնության տրամադրելու որևէ փորձի։ Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի անհապաղ բացումը պահանջող հայտարարությունները դատարկ ձայն են, պարզապես աղմուկ, Բաքուն անպատժելիության մթնոլորտում անվրդով և անպարկեշտ կերպով առաջ է շարժվում՝ կիրառելով անմարդկային միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բռնի կերպով հպատակեցնելու, նրանց հայրենի հողից վտարելու կամ պարզապես ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով:

Ապացույցներն առավել քան ակնհայտ են. Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների կանխամտածված խափանումը, ինչպես նաև արցախահայության դեմ կանոնավոր և հետևողական զինված հարձակումները միտված են ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման, անտանելի և բառացիորեն անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղն իր բնիկ ժողովրդից՝ էթնիկ հայերից զտելուն:

Թույլ մի՛ տվեք ձեզ մոլորեցնել. Ադրբեջանի «ինտեգրման» հռետորաբանությունն իրականում ստորացուցիչ հպատակեցման մասին է կամ էլ ավելի վատ: Իրականում անհեթեթություն է թիրախավորված և լիակատար շրջափակման մեջ գտնվող զոհից, փաստացիորեն թերսնված և սովահար զոհից պահանջել դեմ-առ-դեմ բանակցել իր դահճի հետ առանց միջազգային որևէ մեխանիզմի, միջազգային ներկայության կամ երաշխիքի:   

Ակնհայտորեն միջազգային համատեքստում realpolitik-ը պետությունների՝ սեփական շահերով պայմանավորված գործողությունների մասին է: Սեփական սահմաններից դուրս բարոյականությունն ու մարդու իրավունքները հիմնականում դիտարկվում են զուտ սեփական ազգային շահերի համատեքստում:

Էներգակիրները կարևոր են: Իսկ ի՞նչ կասեք պատասխանատվության մասին, պաշտպանելու պատասխանատվությունը (R2P) միջազգային սկզբունք է, որի նպատակն է պաշտպանել բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի և մարդկության դեմ ուղղված հանցագործություններից: Անտարբերությունն այլոց ճակատագրի հանդեպ չեզոքության կեղծ պատրվակով անկենսունակ մոտեցում է, ավելին՝ դա կարճատես և անբարո մոտեցում է: Մշտապես, երբ շահն ու ուժն են առաջ մղել քաղաքականությունը ի հաշիվ հիմնարար և համընդհանուր արժեքների, վերջնարդյունքն ավելի մեծ անկայունությունը, ավելի շատ ավերածություններն ու մարդկային կորուստներն են եղել:

Անտարբեր գտնվելով բոլորի աչքի առջև ծավալվող սողացող ցեղասպանության հանդեպ՝ նրանք, ովքեր ունեն լծակներ Ադրբեջանի նկատմամբ, սակայն նախընտրում են անտարբերությունը, կարող են մարդկության դեմ ուղղված նոր հանցանքի լուռ մասնակիցը դառնալ՝ կանաչ լույս վառելով դրա համար:

Վճռական և շոշափելի քայլեր են անհրաժեշտ հնարավորինս արագ: Ժամ առ ժամ իրավիճակը դառնում է ավելի ու ավելի անտանելի և պայթյունավտանգ: Համաշխարհային որոշում կայացնողներն անհատապես և հավաքական կերպով բախվում են բարոյական խնդրի. նախապատվությունը տալ այն արժեքին, որն արժանի է պաշտպանության հնարավոր բոլոր միջոցներով, այն է՝ կյանքի իրավունքը, որն էլ իր հերթին այնպիսի արժեքների երաշխիք է, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և խաղաղությունը: Էներգետիկ «գրավչությունը» ժամանակի ընթացքում կանհետանա, բարոյական խարանը, ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ազատական մարդասիրությունը դեռ շանսեր ունի։

Մեր ժողովրդի համար կայունության և անվտանգության ցանկացած հույս առաջին հերթին գոյության ապահովում է պահանջում: Լաչինի միջանցքով բաց և անխոչընդոտ հաղորդակցությունը հենց այդ գոյության երաշխիքն է»:

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա Հովսեփյան