Շիրակի մարզի Հովիտ գյուղում՝ անասնագոմում հրդեհ է բռնկվել․ անկել է 2 հորթ, 23 ոչխար, 10 հավ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 26-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հովիտ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից անասնագոմում (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:00-ին, մարվել՝ հուլիսի 27-ին, ժամը 07:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և ներսում կուտակած մոտ 500 հակ անասնակեր:
Անասնագոմում հայտնաբերվել է 23 անկած խոշոր և մանր եղջերավոր կենդանի:
Փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել 7 խոշոր և մանր եղջերավոր կենդանի, ինչպես նաև անկած կենդանիներին:
Փրկարարներն իրականացրել են անասնակերի քանդման և դուրսբերման աշխատանքներ: