Լավրովը և Քերին պատրաստվում են գտնել հանդիպում անցկացնելու հնարավորություն. ԱՄՆ պետդեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր են գտնել հնարավորություն առաջիկայում նոր հանդիպում անցկացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի լրատվական ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
Նա տեղեկացրել է, որ Լավրովը և Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում Սիրիայում քաղաքական գործընթացը, ԻՊ-ի դեմ պայքարը, միջինարևելյան տարածաշրջանային հարցեր, Ուկրաինան, Հյուսիսային Կորայում տեղի ունեցած միջուկային փորձարկումը, ինչպես նաև ամերիկա-ռուսական հարաբերությունները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



