Իրանը թույլ չի տա թուրքական արտադրանքն իրանականի կերպարանքով ՌԴ շուկա մուտք գործելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կանխի արգելված թուրքական արտադրանքի`իրանականի կերպարանքով ներկրումը ռուսական շուկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորը:
Մասնավորապես Իրանի կարանտինի և բույսերի պաշտպանության ազգային ծառայությունը բանակցությունների միջոցով ձեռք բերված էլեկտրոնային հասցեներով կուղարկի Ռոսսելխոզնադզորին հետաքրքրող տեղեկատվությունը:
Բացի այդ, իրանական կողմը մոտակա օրերին աշխատանք կտանի Ռոսսելխոզնադզորին ուղարկած բուսասանիտարական փաստաթղթերի իսկությունների վավերացման ուղղությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



