ԵԱ․ Հայաստանի 9 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռումինիայում ընթացող պատանիների Եվրոպայաի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստնաի 9 բռնցքամարտիկները, տպավորիչ հաղթանակներ տոնելով իրենց մրցակիցների նկատմամբ, դուրս եկան եզրափակիչ։ Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
13 քաշային կարգերից 9-ում Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Վաղարշակ Քեյանի, Տիգրան Հովսեփյանի, Արեն Խառատյանի, Սպարտակ Նահապետյանի հաղթանակների մասին։
Այնուհետև եզրափակիչի մասնակից է դարձել 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը։ 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը հաղթել է խորվաթ մրցակցին։ 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցչին։ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը հաղթել է ուկրաինացի Ստանիսլավ Վալոևին։
Վերջին ուղեգիրը նվաճել է 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը․ հաղթել է ուկրաինացի Վիտալի Մոլչանովին։