Պեկինը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը Թայվանին չի խանգարի կղզու վերամիավորմանը Չինաստանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ռազմական օգնությունը Թայվանին չի խանգարի կղզու վերամիավորմանը Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետական խորհրդի՝ Թայվանի գործերի գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան, հայտնում է New York Post-ը:
«Անկախ նրանից, թե որքան զենք կտրամադրի ԱՄՆ-ն և որքան գումար կծախսեն թայվանցի անջատողականները, դա չի ազդի Թայվանի խնդիրը լուծելու մեր վճռականության վրա կամ կանխելու մեր հայրենիքի վերամիավորումը», - ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել էր Թայվանին տալ խոշոր ռազմական օգնություն։ Ամերիկացի առաջնորդը վարչակազմին հանձնարարել է պաշտպանության նախարարության միջոցով տրամադրել մինչև 345 միլիոն դոլարի պաշտպանական միջոցներ և ծառայություններ։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Թայվանի շուրջ լարվածություն հրահրելը։ Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ Լյու Պենյուի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «մեկ Չինաստանի» սկզբունքին և դադարեցնի զենք վաճառել Թայվանին։