Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մարդիկ պետք է տեսնեն, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք աշխատում ենք և չենք հանձնվում». Ռուբեն Վարդանյան

ՎԻԴԵՈ

Լաչինի միջանցքի ապօրինի անցակետն անընդունելի է, որովհետև որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե Ադրբեջանը երբ և ինչպես է այն օգտագործել՝ ելնելով իր շահերից։ Ինչպես ցույց տվեց այսօրվա միջադեպը, Ադրբեջանը կարող է խաբեությամբ առևանգել այդ անցակետից անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությամբ։

Այս մասին հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է «Ստեփանակերտ-Նյու Յորք. պաշարված Արցախ» խորագրով տեսակամուրջ-հարցազրույցի ժամանակ։

Հարցազրույցը, որը վարել է հեռուստալրագրող Արտյոմ Երկանյանը, հեռարձակվել է օնլայն՝ չորս լեզվով: Ներկայացնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հումանիտար ճգնաժամն իսկապես խորանում է շատ արագ, կա սննդի, դեղորայքի, վառելիքի սուր պակաս, սակայն չպետք է թույլ տալ, որ դա ընկալվի որպես ամենակարևոր խնդիր։ «Աշխարհը չի ուզում տեսնել ամենակարևորը՝ սա միայն հումանիտար ճգնաժամ չէ, սա լրջագույն խնդիր է, երբ հարևան պետությունը էթնիկ զտման կամ ցեղասպանության միջոցով փորձում է ամեն ինչ անել, որ Արցախում հայ չապրի»,- ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկացած դիրքորոշում անընդունելի է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» յուրաքանչյուր անդամի համար։ Ռուբեն Վարդանյանն ասել է նաև, որ հասարակության մեջ հուսահատության տարածումը, մեր ազգային արժեքների նսեմացումը ևս լուրջ հարված են Արցախի և ամբողջ հայ ազգի համար։ «Հայաստանի իշխանությունների հայտարարությունները շատ մեծ վնաս են հասցնում մեր պայքարին միջազգային հարթակներում։ Եկեք հստակ հասկանանք, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները ներկայացնում Արցախը միջազգային դաշտում, ինչ իրավունքներ ունեն, ինչ պատասխանատվություն։ Կրկին են հիշեցնում՝ մեր ամեն մի խոսքը շատ խորը ազդեցություն է թողնում աշխարհում և մեր մեջ․ հուսահատությունը, վախի մթնոլորտը, ատելությունն անընդունելի են այս իրավիճակում։ Մենք վտանգի առջև ենք, և եթե դուք Հայաստանի վարչապետն եք, որը միևնույն ժամանակ պատասխանատու է Արցախի համար, պետք է ամեն ինչ անեք, որ Արցախը մնա հայկական»,- նշել է Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև այն ծրագրերի և նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ չնայած առաջացած բոլոր դժվարություններին։ Նա նշել է, որ իրենք ունեն երկարաժամկետ, ռազմավարական ծրագրեր, բայց միևնույն ժամանակ իրականացնում են նախաձեռնություններ, որոնք պայմանավորված են ներկայիս հանգամանքներով, օրինակ՝ ձեռք են բերել էլեկտրամոբիլ, որը հղիներին տեղափոխում է հիվանդանոց։

«Մարդիկ պետք է տեսնեն, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք աշխատում ենք և չենք հանձնվում։ Հենց երեկ սկսել ենք Հակոբավանքի վերականգնումը»,- նշել է Վարդանյանը։

Հարցազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաև օգտատերերի հարցերին, որոնք վերաբերել են Արցախում ստեղծված իրավիճակին և նրա գործունեությանը։


Երևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՈւսուցիչը իր կյանքի գնով փրկել է մի աղջկա՝ խեղդվելուցՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրելԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանՇունը կատաղի հարձակվել և սպանել է իր տիրոջ հետ վիճող տղամարդունԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Մեկ ամիս է ինչ բաժանվել եմ. ամեն օր նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում. մի հավատացեք ամեն մեկի ասածին». 1 տարի առաջ Լոս Անջելեսում ամուսնացած Արմեն Պետրոսյանի դուստրն ամուսնալուծվել էԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Կյանքից հեռացել է Սաթենիկ ՄելիքյանըԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան 16-ամյա աղջիկը դանակով հարձակվել է 9 և 16 տարեկան երկու քույրերի վրա Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Տաճարի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով յոթ մարդ է մահացելLքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Օգոստոսի 13-ին ինքն իրեն կյանքից զրկած զինվորին քնելու հարցի շուրջ հшյհпյել ենԱդրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները