Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեք անձինք փողի դիմաց «Տելեգրամի» միջոցով թմրամիջոցներ են տեղադրել Վանաձորի տարբեր հատվածներում․ ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տելեգրամ» սոցիալական ցանցի համապատասխան ալիքի էջում ծանոթանալով թմրամիջոց ձեռք բերողի համար թմրամիջոցներ թաքցնողի աշխատանքի հայտարարությանը, նշված ալիքը վարող, ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ ձեռք է բերել հանցավոր պայմանավորվածություն: Ըստ այդմ՝ երիտասարդը,  թաքցված զգալի չափերով՝ ընդհանուր 3,41 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ 8 փաթեթներով, և մանր չափ չհանդիսացող 0,31 գրամ հաստատուն քաշով տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոցը՝ 1 փաթեթով, դրամական վարձատրություն ստանալու նպատակով, թաքստոցից վերցրել ու դրանցից 3-ը պահել է Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում: Մնացած փաթեթները չի հասցրել տեղավորել թաքստոցներում, քանի որ հանցանքը կատարելիս նույն օրը ձերբակալվել է: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել է դեռևս չթաքցված 6 փաթեթ:

Նշված երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Մյուս քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ 2023թ․ մարտին 28-ամյա երիտասարդը, մորաքրոջ որդու հետ, թմրամիջոց ապօրինի իրացնելու նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհից, «Տելեգրամ» սոցիալական կայքով գրանցված ալիքի օգտատիրոջից ապօրինի ձեռք են բերել «Մարիխունա» տեսակի թմրամիջոց և իր կողմից շահագործվող ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաք, տեղադրել քաղաքի տարբեր փողոցներում, լուսանկարել դրանք և «Տելեգրամ» սոցիալական կայքով ուղարկել նշված օգտատիրոջը։ Դրանից հետո տեղադրված փաթեթների համար նրանց բանկային հաշվեհամարին փոխանցվել է յուրաքանչյուր փաթեթի հաշվակով նախապես պայմանավորված ընդհանուր գումարը, որը եղբայրները կանխիկացրել են և հավասարապես բաժանել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը 18 տարեկանից օգտագործում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ գնելով «Տելեգրամ» կայքից, ավելին՝ ինքը ևս գրանցված է այդ կայքում՝ կեղծանվամբ։

Դեպքից մոտ մեկ ամիս առաջ «Տելեգրամ» հավելվածում տեսել է այլ անվամբ գրանցված կայքը, որի օգտատիրոջ հետ պայմանավորվել է կայքի միջոցով նրանից գնել և Վանաձոր քաղաքի տարբեր վայրերում տեղադրել թմրամիջոցի չափաբաժիններ՝ տեղադրված և նկարված յուրաքանչյուր փաթեթի համար վճարի դիմաց։

28-ամյա երիտասարդը որոշել է այդ գործընթացում ներգրավել նաև 23-ամյա եղբորը, ինչին վերջինս համաձայնել է։ Վերջիններս 2023թ․ մարտի 29-ին որոշել են թմրանյութ օգտագործել, որի նպատակով գնացել են Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկը, վերցրել են իրենց կողմից տեղադրված փաթեթներից երկուսը, սակայն հանցանքի պահին ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են։

Երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական նշված վարույթներով երեք երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ողւարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված, ինքնությունը չպարզված  վերոհիշյալ օգտատերերի, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն կրկին հանրությանը, հատկապես՝ դեռահասներին և երիտասարդներին, զգուշացնում է, որ ապօրինի թմրամիջոցների առցանց վաճառքով զբաղվող անձանց կողմից թմրամիջոցներ ձեռք բերելը և ֆինանսական վարձատրության դիմաց այլ վայրերում տեղադրելը շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս ծանր հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից և անխոսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից։ 

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Ամռանը ամենաշատ թունավորումները գրանցվում են այս 3 մթերքիցՎինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով