Գառնիում խորդանոց, խոտածածկույթ են այրվել, պտղատու ծառներ ջերմահարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 31-ին, ժամը 16:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:47-ին, մարվել՝ 17:02-ին: Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ), մոտակայքում խոտածածկույթ (մոտ 400 քմ) և ջերմահարվել՝ 6 պտղատու ծառ»,- ասված է հաղորդագրությունում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



