Իշխանությունը փորձում է «թոզ փչել» երևանցու աչքերին. Մանե Թանդիլյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իշխանությունն էլի փորձում է, ինչպես Պռոշյանը կասեր՝ «թոզ փչել» երևանցու աչքերին։
Իբր մտահոգվելով շինարարական փոշու և աղբի մեջ կորած Երևանի մասին, քաղաքապետարանը հպարտորեն հայտարարում է, թե շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջներ է ներդնելու։ Բայց մոռանում է երևանցուն բացատրել թե ինչպե՞ս և ինչո՞ւ է շինթույլտվություններ շռայլում։
Այս տարվա առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է ռեկորդային՝ 1828 շինթույլտվություն։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ինչ-որ ձայներ հավաքել շինթույլտվությունների դիմաց՝ դրանով այլանդակելով Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական տեսքը։
Երևանը վերադառնում է 2000-ականներ, երբ քաղաքի ամեն փոքր հատվածը ծառայում է բացառապես բիզնես և անձական շահերի։ Ընդհանրապես, երբ գնում ես քաղաքի տեսքի աղճատման հետքերով, մանավանդ բակերում, մայթերի վրա, մեծամասամբ հասնում ես ինչ-որ ժամանակ ընտրական գործընթացի ինչ-որ մասնակցի, երբ իշխանության համար ձայներ ապահովելու դիմաց ինչ-որ մեկն արժանացել է «պարգևի»՝ ստանալով Երևանից մի կտոր՝ հանուն սեփական բարեկեցության։
Կարգերն ու բարքերը, փաստորեն, չեն փոխվել։ Նույն ագահությամբ քաղաքի վերջին հանրային տարածքները որպես փոխհատուցում տալիս են մի քանի հարյուր ձայնի համար…
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



