«Ժամանակ». «Տաշիր» ընկերությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ««Տաշիր» ընկերությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը նախօրեին հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ու քննարկել ՀԷՑ-ի շուրջ ստեղծված խնդիրները: «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման և մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «Ես չեմ կարող հաստատել այդ ինֆորմացիան»:
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, որի շուրջ բանակցություններն արդեն իսկ սկսված են: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Կարապետյանը ՀԷՑ-ի գնման հարցը քննարկել է նաև Սերժ Սարգսյանի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



