Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկ ի՞նչ էին մտածում մինչ այս. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում մասնավորապես նկատել է, որ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության վերաբերյալ ներկայացվող որևէ պահանջ կրկնակի անտեղի է թվում այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Արցախն ադրբեջանական է ճանաչել: Նկատենք, որ Ռուսաստանը պաշտոնական ներկայացուցչի միջոցով առնվազն երկրորդ անգամ է նման կոշտ, հասցեական հիշեցմամբ հանդես գալիս: Ավելի վաղ էլ էր Ռուսաստանից հայտարարություն հնչել, որ Արցախի (ինչպես իրենք են նշում՝ Լեռնային Ղարաբաղի կամ պարզապես՝ Ղարաբաղի)՝ ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական ճանաչելն արմատապես փոխել է իրավիճակը: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների դիտողությունը կամ դիտարկումը, ինչպես կուզեք, տեղին է ու ճիշտ:

Իսկապես էլ, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն ուրանալը, Արցախը ադրբեջանական ճանաչելը (հայտարարելը, հռչակելը) արմատապես փոխել է իրավիճակի բովանդակությունը: Նախ՝ դա Ալիևին ավելի է թևավորել, և նա, իրեն բացարձակապես անպատիժ զգալով, ձեռնարկեց Արցախի շրջափակումը, ապա՝ պաշարումը, ու հիմա, «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ, ինչպես ասվում է՝ օրը ցերեկով, իրականացնում է Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանություն: Մյուս կողմից՝ որքան էլ Զախարովայի դիտողությունը հիմնավորված ու տեղին լինի, հարցեր են ծագում: Նախ՝ ինչի՞ մասին էին նրանք մտածում մինչև այդ, երբ բոլոր փորձագետները միաձայն պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումների կիզակետում (թեկուզ ոչ որպես գործոն)՝ արագորեն դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից:

Իսկապե՞ս այդքան միամիտ էին, որ դա չէին նկատում: Հազիվ թե: Ուրեմն ո՞րն էր խնդիրը, մտածում էին՝ «սուզանավի միջից նրանք ո՞ւր ունեն գնալու»: Թե՞ այդ պահին այդպես էր պետք: Բայց չէ՞ որ 2020 թ. նոյեմբերյան հայտարարությունը երեք ստորագրություն ունի, դրա քանդվելը Ռուսաստանում չէի՞ն նկատում... Իհարկե, հեշտ է շրջվել ու ասել, թե՝ դա հայ ժողովրդի ընտրությունն է, ինչ իրենք ընտրել են, ըստ դրա էլ ամեն ինչ եղել է, ոչինչ անել չենք կարող: Բայց դա ավելի շատ Նիկոլ Փաշինյանին է բնորոշ՝ բոլոր մեղքերը գցել այլոց վրա: Իսկ Ռուսաստանում ոնց որ մի քիչ ուշ են մի թեթև «խառնվել իրար»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց