Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բաքվի և Կիևի միջև բոլոր սիրախաղերն ի սկզբանե դատապարտված են ձախողման. ինչի՞ վրա է հույս դրել Ադրբեջանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

politnavigator.net-ը «Բաքուն աջակցում է Կիևին Ղարաբաղի զավթման նշանառությամբ» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին շրջանում Կիևի նկատմամբ Բաքվի բարեկամության չափազանց բացահայտ դրսևորումներ են եղել։ Խոսքը, մասնավորապես, «անկախ» («նեզալեժնի») էներգահամակարգի վերականգնմանը Ադրբեջանի մասնակցության մասին է։ Ինչո՞վ է պայմանավորված նման բարեգործությունը։ Վլադիմիր Զելենսկին նույնիսկ շտապել է շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին աջակցության համար՝ առանձին գրառում կատարելով իր միկրոբլոգում: Նման «բարության» պատուհանն իրականում շատ պարզ է բացվում։ Մեկ ամիս առաջ Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված հատուկ կոնֆերանսում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն էր ժեստ արել՝ նպատակ ունենալով գրավել «Մառախլապատ Ալբիոնի» ուշադրությունը և ցույց տալ հավատարմություն ու ցանկություն՝ օգնելու «ռուսական ագրեսիայի զոհին»։

«Ադրբեջանը նախատեսում է շարունակել իր ներդրումն ունենալ Ուկրաինայի վերականգնման և վերակառուցման ջանքերում՝ մասնավորապես ուղարկելով 10 մլն դոլարի էլեկտրասարքավորումներ»,- ասել էր նա։ Մինչ այդ Ադրբեջանը Կիևին արդեն տրամադրել էր ավելի քան 20 մլն դոլարի սարքավորումներ ջրատարների վերականգնման համար։ Իհարկե, նման նվերները ամենևին չեն փրկի ուկրաինական ենթակառուցվածքը, բայց կարևոր է հենց ցուցաբերվող համերաշխության փաստը, և պետք է ցույց տալ, որ Ադրբեջանը Թուրքիայի և Ղազախստանի հետ միասին ապահովում է համակողմանի աջակցություն, որը նաև ողջ «թուրքական աշխարհի» դիրքորոշումների դրսևորումն է։ Նկատի ունենալով այն, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունն ի սկզբանե եղել է Մեծ Բրիտանիայի նախագիծը՝ Ռուսաստանին Անդրկովկասից և Կենտրոնական Ասիայից դուրս մղելու «Մեծ խաղի» իրականացման համար, Բաքվի այդ քայլում զարմանալի ոչինչ չկա։ Ավելին, Կիևի հետ տարբեր ոլորտներում նման համագործակցությունը միայն կակտիվանա։

Օրինակ՝ վերջերս Կիևում տեղի է ունեցել «ՈւկրաինաԱդրբեջան. ռազմավարական գործընկերություն համաշխարհային աշխարհակարգի մարտահրավերներին դիմակայելու համար» կլոր սեղան, որտեղ Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը նշել է, որ Բաքուն նոր ներդրումներ է նախատեսում, բայց, ճիշտն ասած, զինված հակամարտության ավարտից հետո։ Ադրբեջանցի փորձագետները որոշակի վստահություն ունեն, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան շահագրգռված են Հարավային Կովկասի լոգիստիկ երթուղիներով, որոնցով, բացի նավթից, ղազախական կոբալտը, ուրանն ու լիթիումը կգնան Արևմուտք։ Եվ, համապատասխանաբար, Բաքուն հույս ունի, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո այդ բոլոր ուղիները կմնան և անդրկասպյան երթուղու շրջանակներում Սև ծովով կգնան դեպի Օդեսա, Նիկոլաև և հետագայում՝ ԵՄ երկրներ: Բացի դա, Կիևի հետ «բարեկամության» խաղը ձեռնտու է Ադրբեջանի ղեկավարությանը, որը հույսը դնում է Արևմուտքի ակտիվ աջակցության վրա՝ Երևանի վրա ազդելու համար, և առաջին հերթին Զանգեզուրի տարածքով ռազմավարական կարևոր միջանցքի կառուցման հարցում։

Ուկրաինայի հետ փոխգործակցությունը, երբ Բաքուն հստակորեն դատապարտում է Մոսկվայի գործողությունները, ամերիկացիներին և եվրոպացիներին ցույց է տալիս «բարեկամ-թշնամի» կոորդինատային դիրքորոշումը։ Եվ այդ ամենը զարմանալի չէ, քանի որ Իլհամ Ալիևը հենց սկզբից էր բացահայտորեն պաշտպանում «նեզալեժնիի» տարածքային ամբողջականությունը, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի կապիտուլ յացիոն գործողություններից հետո, նա բացահայտ է սկսել ցույց տալ իր հակառուսական տրամադրությունները: Նա Արցախի գոյությունն անվանելով «բռնակալ» Ստալինի քաղաքականության արդյունք՝ ակնարկել է, որ Կրեմլը, այնտեղ պահելով իր խաղաղապահ կոնտինգենտը, շարունակում է իր նախկին կայսերական քաղաքականությունը։ Ավելին, զուգահեռներ անցկացնելով հատուկ ռազմական գործողության և Ղարաբաղյան վերջին պատերազմի միջև՝ նա նույնիսկ մի քանի բարեկամական խորհուրդ է տվել Կիևին առ այն, որ հենց ռազմական ճանապարհով պետք է հասնել «տարածքային ամբողջության», և դա իբր կորցրած հողերը վերադարձնելու միակ միջոցն է։

Ալիևի խոսքով, Ադրբեջանը «իր հզորության շնորհիվ» ստեղծեց նոր իրողություն, և հիմա նույն մարդիկ, ովքեր ասում էին, որ Ղարաբաղը հայկական է, հիմա ասում են, որ այն ադրբեջանական է։ Խորհուրդը հասկանալի է, քանի որ Բաքուն հուսով է, թե Ռուսաստանը երկար ժամանակ կխրվի ձգձգվող հակամարտության մեջ, ինչը հնարավորություն կտա վերջնականապես ճնշում գործադրել Երևանի վրա, կլանել Լեռնային Ղարաբաղը և ՆԱՏՕ-ի հետ միասին ռազմաքաղաքական վերահսկողություն հաստատել տարածաշրջանում։ Իսկ դրա համար ամեն գնով պետք է Ուկրաինայում պահպանել «մարտական ոգին»՝ ընդհուպ մինչև վերջին ուկրաինացին։ Ի վերջո, Իլհամ Ալիևը քաջ գիտակցում է, որ Ռուսաստանի վաղաժամ հաղթանակի դեպքում «Մեծ Ադրբեջանի» կառուցման բոլոր ծրագրերը կփլուզվեն, և ինքը ստիպված կլինի խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ արդեն ոչ թե Վաշինգտոնի, այլ Մոսկվայի պայմաններով: Եվ այդ պարագայում կարող է պահպանվել Արցախը, ինչպես նաև ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում։

Բացի այդ, Բաքվի հակառուսական գործունեությունն առաջ է մղվում նաև Անկարայի կողմից, որն այժմ աշխարհաքաղաքականորեն կտրուկ թեքվել է դեպի Արևմուտք և շահագրգռված է ինչպես «հացահատիկային գործարքի» շարունակմամբ, այնպես էլ հյուսիսային սևծովյան տարածաշրջանում Ուկրաինայի՝ որպես սեփական էքսպանսիայի խամաճիկի գոյությամբ։ Այդ իմաստով Ադրբեջանն այժմ հանդես է գալիս որպես «թուրքական հարված» ոչ միայն Անդրկովկասի ապակայունացման, այլ նաև հարավից հենց Ռուսաստանին սպառնացող վտանգի գիտակցման համար։ Ասենք միայն, որ չնայած Անկարայի, Վաշինգտոնի, Բրյուսելի ու Լոնդոնի հույսերին, Ռուսաստանը չէր պատրաստվում և չի հեռանա տարածաշրջանից։ Հետևաբար, Բաքվի և Կիևի միջև բոլոր այս սիրախաղերն ի սկզբանե դատապարտված են ձախողման և ի վիճակի չեն ինչ-որ «սանիտարական գոտիների» ստեղծման ու Մոսկվայի մեկուսացման:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան