Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հնդիկ առաքիչների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու պատանիների նկատմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քերական վարույթով իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ կատարված ավազակության, ավազակության փորձի և կողոպուտի դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Մասնավորապես՝ հուլիսի 30-ին՝ ժամը 11:45-ին, Երևան քաղաքում որպես առաքիչ աշխատող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 24-ին՝ ժամը 22:18-ին, հավելվածով առաքման պատվեր է ստացել, սակայն պատվիրատուն և վերջինիս հետ նույն վայրում գտնվող մեկ այլ երիտասարդ իրենց մոտ գտնվող դանակներով սպառնացել են իրեն և, պատվիրված սնունդը վերցնելով, հրաժարվել են վճարել:

Նույն ժամանակահատվածում իրավապահներին է դիմել Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ  քաղաքացի, ով նույնպես մատուցում է առաքման ծառայություններ, և պատմել, որ 2023թ․ հուլիսի 26-ին առաքման պատվեր է կատարել Երևան քաղաքի Մինսկի փողոցի 1-ին շենքի մոտակայքում, որտեղ իրեն դիմավորել են 4-5 երիտասարդներ։ Վերջիններս հայտնել են, թե իբր գումարն օնլայն են փոխանցել և հրավիրել ինչ-որ մութ շինություն։ Սակայն ինքը, նախապես տեղյակ լինելով, որ այդ տարածքում իր ընկերոջից դանակի սպառնալիքով պահանջել և ստացել են առաքումը, հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչից հետո վերջիններս փակել են իր մոպեդի ճանապարհը, իսկ երիտասարդներից երկուսը քաշել են իր պայուսակից, որպեսզի հափշտակեն:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, ինչպես նաև 44-253-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռվնել են քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Երկու առաքիչները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքերի հանգամանքների շուրջ:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վերոհիշյալ երիտասարդների ինքնությունը, ինչպես նաև՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձաեռնարկված գործողություններով, ինչպես նաև ստացված տեղեկություններն իրացնելով, պարզվել է, որ առաքիչների նկատմամբ նման գործողություններ կատարած անձինք Երևան քաղաքի բնակիչներ են, որոնցից երկուսը՝ 16, երկուսը՝ 14, մեկը՝ 17 տարեկան:

Նախնական տվյալներով՝ հուլիս ամսվա ընթացքում՝ տարբեր օրերի, պատանիները առաքիչների նկատմամբ դանակի սպառնալիքով պահանջել և առանց վճարելու ստացել են օնլայն հավելվածի միջոցով պատվիրված տարբեր արժողության ապրանքներ, իսկ առանձին դեպքերում իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ միջամտել են դեպքին ականատես բնակիչներ կամ առաքիչը ցուցաբերել է զգոնություն:

Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում պատանիները, հացագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Որոշումներ են կայացվել երիտասարդներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցեու մասին։ 16-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 44-253-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 14-ամյա պատանիներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի դաստիարակչական հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ներգրավված յուրաքանչյուր անձի գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ անչափահասների գործողությունների արդյունքում ընկերությանը պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ ձեռք բերված նախնական տվյալները վերաբերում են մի քանի նմանատիպ դեպքերի՝ ՀՀ քննչական կոմիտեն, հատկապես դեռահասների ծնողներին, հորդորում է առավել ուշադիր և զգոն լինել իրենց երեխաների վարքագծի նկատմամբ, վերահսկել նրանց կողմից կատարվող առցանց պատվերները և իրականացնել աշխատանքներ՝ նմանատիպ գործողությունների հանցավոր բնույթը բացատրելու, նման հանցավոր գործողությունների կատարումը թույլ չտալու, իսկ այդպիսիք կատարելու դեպքում հետևող քրեական պատասխանատվության վերաբերյալ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ Դավթյան