Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրանը Հայաստանի տարածքով գազ կարտահանի Վրաստան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Իրան - Հայաստան խողովակաշարը, որով նախատեսվում է իրականացնել արտահանումը:

Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:

Ըստ նախարարության պաշտոնական կայքի, Քամելին ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու:

«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը, ով հետևում է թեմայի շուրջ իրանցի պաշտոնյաների հայտարարություններին և իրանական լրատվամիջոցների հրապարակումներին, փոխանցեց, որ Թեհրանում կարծում են, որ իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը:

«Նախատեսվում է Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ: Այսինքն նոր գազամուղ և այլնի մասին խոսք դեռ չկա: Բացի այն, որ Վրաստանը գազ կստանա, նաև Հայաստանից [Իրան] մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կբարձրանա», - «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում ասաց Մոնասյանը:  

Մանրամասների համար «Ազատությունը» դիմել է Իրանի նավթի, Վրաստանի էներգետիկայի ու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ:

Առայժմ արձագանքել են միայն Երվանդ Զախարյանի գլխավորած գերատեսչությունից՝ տեղեկացնելով, որ թեմայի վերաբերյալ առաջիկա օրերին հանդես կգան պարզաբանմամբ: 

Դեկտեմբերին Երևանում կայացած քառակողմ բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել համակարգող խումբ՝ չորս երկրները կապող էներգետիկ միջանցք ստեղծելու համար: Այն ժամանակ, սակայն, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը մանրամասնեց՝ խոսքը միայն էլեկտրաէներգիայի մեծածավալ փոխանակման մասին է:

Իրան - Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007-ին: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնն ապահովել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում:

Իսկ անցած տարվա հունիսին անակնկալ հայտնի դարձավ, որ գազատարն առաջիկայում վաճառվելու է ռուսաստանյան «Գազպրոմ»-ին, որին նախորդ տարիներին վաճառվեց ողջ «Հայռուսգազարդը»: Ընդ որում, պարզվեց, որ հայ-իրանական գազամուղի առքուվաճառքի նախնական պայմանագիրը կնքված է եղել հենց շահագործման տարում՝ 2007-ին, մոտ 40 միլիոն դոլարով: Ռուսաստանյան մոնոպոլիստն արդեն վճարել է 30 միլիոնը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից այսօր տեղեկացրեցին, որ գործարքը կավարտվի առաջիկայում:

Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի խոսքով, Հայաստանով իրանական գազի մուտքը Վրաստան հիմնովին փոխում է տարածաշրջանի էներգետիկ ու աշխարհաքաղաքական իրադրությունը․ - «Ճնշումը ավելացնելով և գազի ծավալները ավելացնելով, գազի տարանցիկ հոսքը ապահովելով՝ Հայաստանը տարանցիկ հոսքից կունենա որոշակի եկամուտ, ինչը ինքնին լավ է: Երկրորդ, Վրաստանը վերջապես գալիս է ավելի խոհեմ և հավասարակշված աշխարհաքաղաքական դիրքի և մտածում է իր էներգակիրների մատակարարումը բազմազանեցնել և կախված չմնալ Ադրբեջանի՝ հարցականի տակ գտնվող գազային մատակարարումներից»:

Մարջանյանը ընդգծեց, որ Իրանի ու Վրաստանի հետ կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերին զուգահեռ՝ Հայաստանը մասնակցում է տարածաշրջանային էներգետիկ նախագծերին, ինչին նախորդ տարիներին ձգտում էին խոչընդոտել Ադրբեջանն ու Թուրքիան:

Նյութի շարունակությունն՝ այստեղ

Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը