Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր թև ու թիկունքն էր, մեր ամեն ինչը, մեզ ոչինչ չի սփոփում». Վահան Գրիգորյանը զոհվել է Վարանդայի ճանապարհին հոկտեմբերի 23-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տղաների մասին զրույցները սկսելիս մշտապես ձգտում եմ հարցեր տալ նախ նրանց մանկությունից ու պատանեկությունից, երազանքներից և նպատակներից, իսկ հետո խոսել պատերազմի մասին: Որովհետև մեկ բառ պատերազմական օրերից, և ծնողները չեն կարողանում զսպել հուզմունքը: Տիկին Սոնայի հետ զրույցում, սակայն, բավարար էր միայն որդու անունը տալ, և նա չկարողացավ զսպել արցունքները՝ «մեր թև ու թիկունքն էր, մեր ամեն ինչը»: Վահանի մայրիկի հետ տեղափոխվում ենք նրա մանկություն: Պատմում է՝ շատ խելոք երեխա էր, այնքան հանգիստ, որ չէիր զգում, թե տանը փոքր երեխա կա, դպրոցում լավ էր սովորում:

«Շատ էր սիրում մաթեմատիկան, ֆիզիկան: Մեր պատմությունն էր ուսումնասիրում: Իմ հորեղբոր տղան Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, մինչ օրս համարվում է անհետ կորած: Միշտ ասում էր՝ մամա՛, մի քիչ Վարդանի մասին պատմի: Հետաքրքրվում էր մեր հերոսներով՝ Մոնթեով և մյուսներով: Սիրում էր մեր ազգը, հպարտանում մեր ազգի մեծերով»: Վահանը զորակոչվել էր ծառայության 2019 թ. հունվարի 29-ին: Ծառայում էր Մարտունի 2-ում: «Երբ հարցնում էինք, թե ի՞նչ է իրեն պետք, ի՞նչ տանենք մեզ հետ, երբ գնում ենք իր մոտ, ասում էր՝ ոչինչ պետք չի, միայն ռուսերենով գրքեր էր խնդրում, «կարդամ, ռուսերենս մի քիչ լավացնեմ»: Մենք էլ ուղարկում էինք գրքերը»:

Գ. Էմինի անվան թիվ 182 դպրոցն ավարտելուց հետո Վահանն ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետ: «Առաջին կուրսում անվճար սովորեց, երկրորդում փոխադրվել էր վճարովի համակարգ, սովորեց մեկ կիսամյակ, հանձնեց քննությունները և զորակոչվեց ծառայության, ասաց՝ բոլոր քննությունները հանձնեմ, որ վերադառնալուց շարունակեմ ուսումս: Շատ լավ ուսանող էր: Ծրագրավորում էր ուսումնասիրում, բայց այդ ֆակուլտետ ընդունվել չստացվեց, մրցույթը բավականին մեծ էր, ընդունվել էր շինարարության ֆակուլտետ, սիրով էր սովորում, միշտ ինքնակրթությամբ զբաղվում: Երբ փետրվարի 15-ին գնացինք իր երդմնակալության արարողությանը մասնակցելու, մեզ ժամացույց տվեց, այն հիմա տուփով մեզ մոտ է, վրան գրված է. «Լավագույն զինվոր Վահան Գրիգորյան»:

12-րդ դասարանում էր սովորում, ասում էի՝ ո՞նց եմ դիմանալու, որ տանը չլինես, Վահա՛ն ջան: Արձագանքում էր՝ մա՛մ, պետք է բանակ գնամ, պետք է ծառայեմ: Շատ էր ուզում ծառայել: Երբ իրեն ծառայության ընթացքից էինք հարցնում, շատ բան չէր պատմում, կարելի է ասել, որ ոչինչ չէր պատմում, միայն ասում էր, որ ամեն ինչ կարգին է, ծառայակից ընկերների մասին էլ միշտ դրական խոսքեր է ասել՝ լավ տղաներ են, գոհ էր նաև հրամանատարությունից: Միայն ուտելիքից էր իր դժգոհությունը, ասում էր՝ մա՛մ, որ գամ, գրեչկա ու պյուրե չպատրաստես, հիմա արդեն ես չեմ կարողանում դրանք ուտել»: Իսկ հետո զրույցը պատերազմի մասին է:

«2020 թ. հունիսից Վահրամին բարձրացրել էին դիրքեր: Իրենց զորամասը կարանտինի ընթացքում եղել է բոլոր նորակոչիկների հավաքատեղին, տղաներին տանում էին իրենց մոտ, հետո արդեն ուղարկում տարբեր զորամասեր: Մինչև սեպտեմբերի 25-ը իմ տղան եղել է դիրքերում: Դիրքերը սիրում էր, չէր դժգոհում, ուղղակի ասում էր՝ մա՛մ, արդեն ձանձրանում ենք: Այդքան երկար ժամանակ դիրքերում չէր մնացել: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էին, զրուցեցինք, հետո ասաց՝ ոնց որ մի քիչ խառն է, մի տեսակ աշխուժություն է այստեղ, գնում են, գալիս: Սեպտեմբերի 26-ի երեկոյան զրուցում էինք՝ լավ, մա՛մ, խառն է, հետո կզանգեմ: Ի՞նչ պետք է իմանայինք, թե «խառն է» ինչ է նշանակում, ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմ է սկսվելու:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան աղջիկս զանգեց՝ մա՛մ, Արցախում պատերազմ է, բոլոր լուրերն այդ մասին են: Սկսվեցին մեր տանջալի օրերը:Ճիշտ է, Վահանս ամեն օր, օրը երկու անգամ զանգահարել է՝ մա՛մ ջան, լավ ենք, պատերազմի մեջ չենք: Մեզ ոչինչ չի ասել: Մի մտերիմ ու լավ ընկեր ուներ, Վայքում էր ծառայում: Արդեն հոկտեմբեր ամիսն էր, Վահանս զանգահարեց ինձ՝ մա՛մ, զանգում եմ Տիկոյին, չի պատասխանում, գնա իրենց տուն, տես՝ հո բան չի պատահել: Գնացի, իմացա, որ ընտանիքը մի քանի օր է, ինչ տղայից լուր չունի: Իր այդ ընկերն էլ է զոհվել, բայց Վահանին այդ մասին չէի ասում, միայն ասել էի, որ հիվանդանոցում է, վիճակը լավ չէ: Ինքն էլ՝ ո՞նց չի կարողանում հեռախոսին պատասխանել, գոնե Տիկոյի մամային ու պապային ասա, որ զանգեն, տեսնեմ՝ ոնց է: Պատասխանում էի, որ իրենց հարմար չէ, ես քեզ տեղեկությունները կասեմ, այդպես էլ չասացի, որ ընկերը զոհվել է»:

Հոկտեմբերի 22-ին առավոտյան և երեկոյան Վահանը, ըստ սովորության, խոսել է ընտանիքի անդամների հետ, բայց այս անգամ ավելի երկար: «Այդ օրը նաև իր հորեղբոր տղային էր զանգահարել՝ մեզ ուրիշ տեղ են տանում, մամայիս չասեք: Ու այդպես էլ տարան ու տարան»: Հոկտեմբերի 23-ի առավոտյան Վահանը զոհվում է Վարանդայի (Ֆիզուլի) ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից: Իսկ հետո արդեն, ինչպես շատ պատմություններում, ընտանիքն անցնում է դժվար ու երկար ճանապարհ, մինչև որդին «վերադառնում» է տուն: «Իրենից տեղեկություն չունեինք, չէինք մտածում, որ վատ բան կարող է պատահել իր հետ: Զանգում էինք բոլոր հնարավոր հեռախոսահամարներով, նաև իր հրամանատարներին: Մեր բարեկամները փնտրում էին իրեն, կարծում եմ, որ ընթացքում իմացել էին, որ Վահանս զոհվել է, ուղղակի մեզ չէին ասում, հույս էին տալիս՝ կգտնենք Վահանին: Իրենց էլ եմ հասկանում, ինչպե՞ս ծնողին ասել, որ որդին զոհվել է: Այդպես չգտանք իրեն, Նոր տարին անցավ, փետրվարի 10-ին լուր ստացանք, Վեդիում էր: ԴՆԹ փորձաքննությունը փաստեց, որ Վահանն է: Հիմա էլ Եռաբլուրը դարձել է մեր տունը, գնում ենք այնտեղ, լացում, տուն ենք վերադառնում, լացում: Մեր ապրելն էլ ապրել չի: Ոչ մի բան մեզ չի սփոփում: Ես ու Վահանս այնքան կապված էինք իրար հետ, իր ամենակարևոր գաղտնիքները վստահել է ինձ, ես էլ իր հետ եմ կիսվել: Ես իրեն եմ խորհուրդներ տվել, ինքն ինձ: Այսպես էլ ապրում եմ՝ ամեն մեռնողի երանի տալով: Միայն հանուն մեր աղջկա սթափվում ենք ու շարունակում ապրել, Վահանի մասին հուշերով ու նկարներով ենք ապրում»:

Վահանի մայրիկին ապրելու ուժ է տալիս նաև այն միտքը, որ կարողանա վառ պահել որդու անունը, որ հանկարծ այն չկորի: «Գնում ես Եռաբլուր, տեսնում մեր երեխեքին, բոլոր-բոլորին: Խելագարվելու բան է: Սկզբի օրերին, երբ Եռաբլուրից վերադառնում էի տուն, տեղս չէի գտնում: Իրենց դպրոցում ավանդույթ կար, որ ավարտական դասարանների աշակերտներին տանում էին Եռաբլուր: Միշտ ցանկացել էի գնալ այնտեղ՝ անհետ կորած զինվորի հուշակոթողին հատկապես: Բայց չէի կարողանում գնալ, հոգեպես չէի տրամադրվում: Այդ օրն էլ չկարողացա իր հետ գնալ: Վահանս վերադարձավ՝ մա՛մ, ինչ լավ է, որ չեկար: Այնքան էր ազդվել, այցելել էին Ապրիլ յան պատերազմի տղաներին: Երեխես ի՞նչ իմանար, որ ինքն էլ է գնալու այնտեղ: Չէր սիրում նկարվել: Երբ խնդրում էինք նկարներ ուղարկել, ասում էր՝ հեռախոսիս մեջ այնքան նկարներ ունեմ, որ վերադառնամ, բոլորը ցույց կտամ: Բայց իրենից որևէ իր մեզ չհասավ: Կամավորներն են մի քանի լուսանկար փոխանցել պատերազմական օրերից: Ամենացավալին՝ իր ընկերները չկան, որ կարողանանք զրուցել, որ ինչոր մի բան մեզ պատմեն, բոլորը զոհվել են»:

Հ. Գ. - Վահան Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»