Սերգեյ Ատոմյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն ազատվել է պաշտոնից։
Համապատասխան որոշումը վարչապետն ստորագրել է այսօր՝ օգոստոսի 5-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Սերգեյ Ատոմյանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մինչ այդ նա 2018 թվականին ընտրվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից, իսկ 2021 թվականի հունիսի 23-ից կարճ ժամանակով զբաղեցրել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնը։