Դատարանը Նավալնիին 10 տարով արգելել է համացանցում հրապարակումներ անել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի քաղաքային դատարանը ծայրահեղականության գործով 19 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին արգելել է տասը տարով համացանցում հրապարակումներ անել, РБК-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։
Օգոստոսի 4-ին Նավալնին և յութուբյան Navalny Live ալիքի նախկին տեխնիկական տնօրեն Դանիել Խոլոդնին դատապարտվել են ծայրահեղական համայնք ստեղծելու գործով։
«Ա.Ա. Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութում՝ տասը տարի ժամկետով զրկվելով համընդհանուր օգտագործման տեղեկատվական-հաղորդակցային ցանցերում, այդ թվում՝ համացանցում, կոչերի և այլ նյութերի տեղադրման հետ կապված գործունեությամբ զբաղվելու իրավունքից»,- ասվում է դատարանի մամուլի ծառայությունում։