«Օրենքով գող»-ի կողմից շորթում կատարելու վերաբերյալ վարույթից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վրաստանի քաղաքացի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացուց շորթում կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Այս մասին հայտնում են Քննրական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ անձը, ով քրեական վարույթի շրջանակներում գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, հայտնաբերվել էր Չեխիայի Հանրապետությունում, փոխանցվել ՀՀ իրավասու մարմիններին, որից հետո նրան ներկայացվել էր շորթում կատարելու մեղադրանք և կալանավորվել:
Քննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս, ով հայտնի է «Վիտյա Թբիլիսսկի» մականվամբ, 2016 թվականի մարտի 26-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ներկայանալով որպես «օրենքով գող», իբր պարտված գրազի վերաբերյալ զրուցելու պատրվակով, զանգահարել և հանդիպման է հրավիրևել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին։
Պայմանավորվածության համաձայն՝ վերջինս իր ավտոմեքենայով գնացել է հիշյալ ռեստորան, որտեղ հանդիպել է 7-8 անձանց հետ, այդ թվում՝ վերոհիշյալ քրեական հեղինակություն Վ.Ա.-ի։
Խոսակցության ընթացքում Վ.Ա.-ն անհիմն մեղադրել է տղամարդուն պարտված գրազը՝ 20.000 ԱՄՆ դոլարը, չտալու մեջ, սպառնացել է նրան և ընտանիքի անդամներին՝ պահանջելով գումարը, իսկ երբ վերջինս հայտնել է, որ ինքը գրազով գումար որևէ մեկին չի պարտվել և իրեն ներկայացված պահանջներն անհիմն են, Վ.Ա.-ն մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ միաժամանակ շարունակելով ապօրինի պահանջել նշված գումարը։
Գործադրված բռնության և իր ու ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների հետևանքով առաջացած վախի ազդեցության տակ տղամարդը համաձայնել է կատարել իրեն ներկայացված պահանջը:
Տեղեկանալով, որ վերջինս ռեստորան է եկել «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենայով, որպես պահանջվող գումարն իրենց հանձնելու երաշխիք, նրանից վերցրել են ավտոմեքենայի բանալիները։
Քրեական վարույթով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերստին քննարկելու ընթացքում Վ.Ա.-ն դատարանում հայտարարել է, որ ինքը հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հաստատել է այն հանգամանքը, որ ինքը ստացել է քրեական աստիճանակարգության բարձրագույն «օրենքով գող»-ի կարգավիճակ, կապված է քրեական ենթամշակույթի հետ, ստացել և պահպանում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնները։
Հաշվի առնելով, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն «օրենքով գող» լինելու հանգամանքը բարձրաձայնելով՝ նա իրական հնարավորություն է ստեղծում իր կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվելու հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների շրջանակներում իրականացնելու դրանից բխող գործողություններ՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, Վ.Ա.-ին ավելի վաղ առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ հանցանք կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդութամբ, հանձնվել է հսկող դատախազին:
Շորթմանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին
Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան ԱնտոնովինՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
Հոկտեմբերի 7-ի հոսանքազրկումների մասին
Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն Զուրաբյան
Առաջիկա օրերին գազ չի լինելու
Ծերացման արտադրանք. ինչու պետք է ձեր սննդակարգից հանեք հավի միսը
Դու գնացիր, իսկ ես քեզ խոստացածս տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան (լուսանկար)
Հայտնաբերվել են երկրորդ աստղակերպի հետքերը, որը կարող էր ոչնչացրած լինել դինոզավրներին. Daily Mail
Թուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն եւ պատանդ վերցրել աշխատակիցներին
Լիբանանին օգնելու համար Ֆրանսիայում միջազգային համաժողով կանցկացվի
Wildberries-ի հիմնադիրն ազգանունը փոխելու մասին փաստաթուղթ է հրապարակել
Կենդանակերպի երկու նշանների կյանքը հոկտեմբերին կտրուկ կփոխվի
Լեհաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել է բանակի ավելացման անհրաժեշտության մասին
Ջուր չի լինելու․ հասցեներ
Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ․ հնչել են կրակոցներ
Հոսանքազրկումներ կլինեն Երևանում ու գրեթե բոլոր մարզերում
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընտանիքով մասնակցել է Արենիի գինու փառատոնին
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Անին հրաժարվեց նկարահանվել իմ նոր ֆիլմում` կտրուկ. Մհեր Մկրտչյան
Լիբանանի առողջապահական համակարգն Իսրայելի հարձակումների պատճառով փլուզման եզրին է. Al Jazeera
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Այսօր Դիլիջանի 480-ամյակն «Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի». Սիրուշո
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով 54 պետություններ համերաշխություն են հայտնել ՀՀ-ին և խաղաղության գործընթացին
Կանադահայոց թեմը գումար է նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարանին
Պայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել
Կլիման փոխում է պետական սահմանները․ Լևոն Ազիզյան
Ուսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ
Այստեղ հրաշքներ են կատարվում…Տավուշի մարզի Շխմուրատ վանքն է…գտնվում է Բերդ համայնքի Ծաղկավան գյուղից մոտ 6 կմ հարավ արևմուտք՝ Հախում՝ Վարագաջուր, գետի ձախ ափին
Ինչպե՞ս են ադրբեջանցիները «վերակառուցել» Vallex Garden Hotel հյուրանոցը
Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է
Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելուն
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը
Արդյո՞ք աշխատանքային ժամից հետո գործատուն իրավունք ունի կապ հաստատել աշխատողի հետ․ հարցի իրավական կողմը
Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը՝ տանելով 2 մլն 500 հազար դրամ
Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ
«Պեռնո Ռիկար»-ը դուրս չի եկել ռուսական շուկայից, նրա հայկական անվանումով կոնյակներում խախտումներ կան. ի՞նչ են մեկնաբանել Հայաստանից
Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել
Չինական ռոբոտները կարող են նմանակել մարդու դեմքի միմիկաներն ու էմոցիաները
ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էներգոդարում վթարային հոսանքազրկում է տեղի ունեցել
Գազայի հատվածում Իսրայելի հարձակումները վերջին մեկ տարվա ընթացքում ավերել են 814 մզկիթ, 3 եկեղեցի և 19 գերեզմանոց
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունը (լուսանկարներ)
Telegram-ը ցանկանում է ստեղծել «YouTube»-ի անալոգը․ մանրամասներ