Եթե այսօր մինչև ժամը 6-ը սնունդը չմտնի Արցախ, ապա մենք Արցախի ճանապարհը կբացենք. ազատամարտիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր պայմանը սա է՝ մինչև 18:00, եթե չբացվի Արցախի ճանապարհը, սնունդը չմտնի Արցախ, ապա մենք այդ ճանապարհը կբացենք:
Այս մասին ասաց «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը, ով այսօր պատերազմի մասնակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում Հանրապետության հրապարակում:
Սարգիս Պողոսյանը հանդիպել է Կառավարության աշխատակցի հետ, ում ներկայացրել է իրենց պայմանը և դուրս եկել:
«Հիմա սպասում եմ մինչև ժամը 6-ը, եթե սնունդը չմտավ Արցախ, մենք դա կանենք:
Մենք զենք չենք մտցնում, մենք սնունդ ենք մտցնում ու, երբ որ ուզեն դա անել, կանեն, դա խնդիր չի ընդհանրապես»,- ասաց ազատամարտիկը:
Ըստ նրա՝ իրենք հիմա ճանապարհին ունեն մարդիկ, եթե ժամը 6-ին սնունդը տեղափոխվեց Արցախ, գոհ կլինեն, բայց էլի անելու բան ունեն: