Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Մայր Հայաստան» շարժման համակարգող տիար Անդրանիկ Թևանյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնախնդիրներին և անվտանգային մարտահրավերներին, կարևորվեց դրանց հաղթահարման համար համազգային միասնականության անհրաժեշտությունը։ Խոսվեց նաև առկա իրավիճակում Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի մասին։
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը մեր հայրենիքին և ժողովրդին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



