Զելենսկին հայտնել է Պոկրովսկում հրթիռակոծության զոհերի թվի ավելացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 8-ի երեկոյան տեսաուղերձում հայտնել է, որ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում ռուսական հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 9-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին։
Ուղերձում Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին և նշել, որ երկրորդ հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ փրկարարները հասել են դեպքի վայր։
«Ինը մարդ զոհվել է։ Ցավակցում եմ հարազատներին ու մտերիմներին։ 82 մարդ վիրավոր է։ Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը։ Վիրավորների մեջ կա երկու երեխա, երկուսն էլ՝ տղա։ Նրանցից մեկի վիճակը ծանր է», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Պոկրովսկը երկու անգամ հրթիռակոծվել է օգոստոսի 7-ի երեկոյան։ Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ հարվածի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և հյուրանոց։