Իսպանիայի արքայադստեր գործով դատավարությունը կվերսկսվի փետրվարի 9-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինանսական մեքենայությունների գործով դատավարությունը, որի ֆիգուրանտներ են Ֆելիպե VI թագավորի քույր Քրիստինան ու եւս 17 մարդ, կվերսկսվի փետրվարի 9-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մինչ այդ դատարանը պետք Է վճռի, թե Քրիստինայից կհանվեն արդյոք մեղադրանքներն այսպես կոչված «Բոտինի դոկտրինայի» հիման վրա: Այդ դոկտրինայի համաձան՝ կասկածյալը չի կարող պատասխանատվության ենթարկվել, եթե դատախազությունը կամ ֆինանսների նախարարությունը մեղադրանքներ չեն առաջադրում:
Դատական նիստում դատախազ Պեդրո Օռաչը հանդես Է եկել Քրիստինային մեղադրանքներ առաջադրելու դեմ: Արքայադստեր նկատմամբ մեղադրանքները հանել Է պահանջել նաեւ պետական փաստաբան Դոլորես Ռիպոլը:
Քրիստինային մեղադրանքներ Է առաջադրել սոսկ «Անբասիրր ձեռքեր» հասարակական միավորումը, որը կարծում Է, թե արքայադուստրը եղել Է ամուսնու ֆինանսական մեքենայությունների մասնակիցը, ուստիեւ պետք Է դատապարտվի ութ տարվա բանտարկության:
Քրիստինայի ամուսնու՝ Ինյակի Ուրդանգարինի նկատմամբ քրեական գործ Է հարուցվել շուրջ 6 միլիոն եվրո հափշտակելու մեղադրանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



