ՀՕՊ-ը Մոսկվայի երկնքում ուկրաինական անօդաչու է ոչնչացրել, բեկորներն ընկել են Կարամիշևսկայա ամբարտակի տարածքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՕՊ համակարգը Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, բեկորներն ընկել են Կարամիշևսկայա ամբարտակի տարածքում, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։
«Անօդաչուի՝ քաղաքի վրայով անցնելու փորձ է արվել: ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում այն վերացվել է: Կարամիշևսկայա ամբարտակի տարածքում բեկորներ ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել»,- ասվում է հրապարակման մեջ։
Դեպքը լուրջ վնասների չի հանգեցրել, տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները, հավելել է քաղաքապետը։
ՌԴ ՊՆ-ն իր հերթին պարզաբանել է, որ տեղի ունեցածը Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքով Մոսկվայի տարածքում գտնվող օբյեկտի վրա հարձակվելու փորձ է։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



