Ընդունել Ադրբեջանի քաղաքական վերահսկողությունը կամ լքել Լեռնային Ղարաբաղը. սա է Ալիևի պահանջը. WP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ընդունել Ադրբեջանի քաղաքական վերահսկողությունը կամ լքել Լեռնային Ղարաբաղը. ըստ էության, հենց նման պահանջ է ներկայացնում Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Այդ մասին գրել է The Washington Post-ը, հավելել՝ Հայաստանի ղեկավարությունը շեշտում է՝ Ալիևի մարտավարությունը ցեղասպանություն է, և շատերը կարծես թե պատրաստ են նույնիսկ սովամահ լինել, քան ենթարկվել, փոխանցում է 1lurer.am-ը։
«Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը: Առանց այդ երթուղու՝ հայ բնակչությունը զրկված է սննդից, դեղորայքից, առաջին անհրաժեշտության պարագաներից: Վառելիքի պակասը նույնպես կործանարար ազդեցություն ունի: Ադրբեջանցիներն ասում են, որ պատրաստ են սննդամթերք առաքել, բայց հայերը վախենում են, թե դա կարող է ծուղակ լինել՝ առաջին քայլը դեպի ուժային ինտեգրում»,- ընդգծել է հոդվածի հեղինակ Դևիդ Իգնատիուսը:
Ավելին՝ այստեղ