Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շուշանի, հարուստի լակոտների գվարդիայի և սահմանապահ զինվորների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով է հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում: ...Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: ...բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ...»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Գայանեն:

Սա աղմկահարույց գրառումն է, ինչից հետո հերթական աղմուկը բարձրացավ Շուշան Պետրոսյանի շուրջ, ով այս օգտատիրոջ հասցեին համացանցում նետեց ԼԱԿՈՏ բառը:

Մի կողմ թողնելով՝ կարելի՞ էր Շուշանին, թե ոչ նման արտահայտություն անել, անդրադառնանք բուն գրառմանը: Թերևս անդրադարձի կարիք չէր լինի, եթե վերոնշյալ Գայանեի կարծիքը հասարակության մի ստվար մասի կարծիքին համարժեք չլիներ: Ֆիքսենք, որ բավական լուրջ հատվածը մեր հասարակության այսպիսի մտայնություններ ունի և փորձենք հասկանալ տրամաբանությունը:

Իշխանություններից կարելի է նողկել, ցանկացած անձից կարելի է նողկել, Սերժ Սարգսյանից ու Սեյրան Օհանյանից կարելի է նողկել, բայց եթե նողկանք ես զգում ազգից՝ էլ ու՞մ է պետք սգալ այդ ազգի կորուստը: Ականջդ կանչի, Վանո:

Ազգին չկպչենք։ Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ։ Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի — ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ։ Մի խոսքով՝ անբախտ։ Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած։ Մեռած֊չթաղած։ Եւ այլն։
Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական։

Հիմա՝ մի մտահոգիչ մտայնության մասին, որը բազմաթիվ տեղերում եմ կարդացել և տեսել հավանություններ՝ բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը:

Այ այստեղ, ինչպես ասում են, ստոպ... Ես սահմանագոտու բնակիչ եմ: Չգիտեմ անգամ՝ իրավունք ունե՞մ գրելու այս մասին, թե ոչ, բայց Երևան գալիս իմ ավտոմեքենայից ես ոչ միայն ճանապարհի ձախ կողմում տեսնում եմ ադրբեջանցի զինվորին, այլ տեսողությունս լարելու դեպքում հավանաբար կարելի է տեսնել՝ ժպտում է, թե թախծում, դեմքին խալ ունի, թե ոչ: Բնականաբար, նրանից մի քանի մետր այս կողմ մեր զինվորներն են: Պատկերացրեք՝ մի ակնթարթ անգամ տղաները թերանան իրեն պարտականությունների մեջ՝ իմ ավտոմեքենայից և ինձանից ադրբեջանցիները ոչինչ չեն թողնի: Ու այդ մարդկանց շնորհիվ ես անխափան գալիս եմ մայրաքաղաք ու հետ գնում՝ օրվա ցանկացած ժամի:

Բարեկամավան գյուղում, երբ գնում ենք գերեզմաններ, ադրբեջանցի զինվորը քթիդ տակ է, կարող է քարով գլխիդ տալ: Դիմացը հայ սահմանապահն է: Միջադեպեր, անշուշտ, լինում են, սակայն պատկերացրեք փոքր ինչ թերացում՝ մի ամբողջ թաղման թափոր կարող է զոհ դառնալ ադրբեջանցիների ագրեսիային:

Նոյեմբերյանի տարածաշրջանում նմանատիպ վայրերը շատ են: Բայց մենք ապրում ենք այնտեղ և հնարավորինս պաշտպանված ենք: Ամեն կրակոցի ժամանակ գիտենք, որ տղերքը այնտեղ են, ու այդ գմփգմփոցի տակ մարդիկ իրենց կենցաղն են կազմակերպում: Ինչ արած, այդ մարդիկ ռեալ վտանգի տակ են և չեն կարող բան ու գործ թողած՝ հայրենասիրական ստատուսներ գրել:

Եվ, ցավոք, այդ ամենը արվում է նաև զոհերի գնով: Պատկերացրեք, եթե ադրբեջանցուն ես տեսնում եմ իմ մեքենայից և ամեն պահի նրա կողմից վրաս կրակահերթ արձակելու վտանգ կա, ապա նույն վտանգը հազարապատիկ առկա է նրա դիմաց կանգնած զինվորի մոտ: Եվ երբեմն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով զոհեր են լինում:

Այնպես որ՝ սա է դառը իրականությունը: Պատերազմող երկրում հանրայնացնել այնպիսի թեզ՝ դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, չգիտեմ ինչ անունով կոչել: Հասկանալի է, որ մարդը կարող է ցավ ապրել իր նմանի ողբերգության համար, բայց պետք չէ սթափությունը կորցնել: Տականք իշխանություններն ու սրիկա թալանչիները այլ բան են, պատերազմող ու երկիրդ հոշոտումից փրկող բանակը՝ այլ:

Ու էդ մարդկանց շնորհիվ մեր երկրում ազատ ու անվտանգ շրջում են ոչ միայն հարուստի հղփացած լակոտները, ինչպես ընդունված է ասել, այլ մենք՝ բոլորս: Անխտի՛ր բոլորս: Ու քանի որ մեր երկրում անարդարություններ շատ են լինում՝ այո՛, այդ երևույթն առկա է: Սակայն ոչ մի պետություն դեռևս պաշտպանված չի եղել միայն հարուստի լակոտներից կազմված գվարդիաներով: Բոլոր շերտերում առկա է անարդարություն, որը վերացնելու համար հարկավոր է առողջ քաղաքացիական պայքար: Դա է ճանապարհը...

Սա պատերազմ է, ընկերներ: Պատերազմ է ոչ միայն ինձ համար, ով ամեն օր ստիպված է լսել կրակոցների ձայները և ապավինել սահմանին կանգնած տղերքի խիզախությանը, այլ նրանց համար, ովքեր փաբերից նման ստատուսներ են գրում կամ դեռ իրենց ամանորյա տոներն են վայելում Դուբայում: Պատերազմն ունի իր դաժան, գրված ու չգրված օրենքները: Այն ստիպում է առավել զգուշավոր ու կաշկանդված լինել, անգամ բառերը ընտրել հատիկ - հատիկ: Պայքարենք ստոր ռեժիմի դեմ ամբողջ ուժով, հայհոյենք նրանց ի խորոց սրտի, բայց մի տրորեք գծեր, որոնք ականապատված են...

Ու մի պահ մոռանանք Շուշանին էլ, նրա մանդատն էլ, նա սպառնացել է քաղաքացուն վեհագույն ցիտատն էլ: Եթե որևէ մեկը կարող է պնդել, որ բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, ապա ցանկացած այլ կարծիք այս արևի տակ գոյության իրավունք ունի:

Վարուժան Բաբաջանյան

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից