Վթարի հետեւանքով մահացած ուղեւորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղեւորությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Նշենք, որ ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։ Տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեցին «Համշեն» տուրիստական ընկերությունից, նշելով, որ վթարի ենթարկված ուղևորներն իրենց տուրիստական ընկերության միջոցով մեկնել էին Արևմտյան Հայաստան:
Տուրիստական ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ լուրը հաստատելուց բացի ոչինչ ասել չի կարող. «Հավանաբար հասկանում եք՝ այստեղ ինչ վիճակ է հիմա, ես ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, տնօրենը կկապվի Ձեզ հետ», - նշեց մեր զրուցակիցը:
Ավելին՝ այստեղ