Աստված թող լույսերի մեջ պահի դաժան պատահարից զոհված մեր հայրենակիցների հոգիները. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«...Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...»
Խորը վշտով ցավակցում եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված մեր հայրենակիցների հարազատներին:
Ափսոսանքի հազարավոր խոսքեր...
Կյանքը դարձել է անկանխատեսելի: Ամեն մեկս պարտավոր ենք պատասխանատու լինենք ոչ միայն մեր, այլ նաև դիմացինի համար: Հասկանանք վերջապես, որ մեզնից յուրաքանչյուրի անզգույշ ու անպատասխանատու արարքը կարող է ճակատագրական լինել որևէ մեկի համար:
Աստված թող լույսերի մեջ պահի դաժան պատահարից զոհված մեր հայրենակիցների հոգիները:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



