Հիվանդանոց է տեղափոխվել 11 ամսական երեխայի դի․ սպանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 11 ամսական Ն․ Ա.-ն է, ով նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, հարազատների կողմից «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



