Հայ ձյուդոյիստները պայքարում են Օլիմպիական ուղեգրերի համար
ՍՊՈՐՏՀայ ձյուդոյիստներն Ավստրիայում մասնակցում են Օլիմպիական հավաքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին սկսվելու են վարկանիշային մրցաշարերը: Օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու համար պայքարում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը եÖ ‚ Ժաննա Ստանկեւիչը:
Հովհաննես Դավթյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 19-րդ տեղը: Մրցաշարում լավ արդյունք ցուցադրելու դեպքում նա կարող է ապահովել իր մասնակցությունը 2016 թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին:
Ժաննա Ստանկեւիչն ու Ֆերդինանտ Կարապետյանը ելույթ կունենան բոլոր նախատեսված մրցաշարերում, որպեսզի հասցնեն վաստակել միավորներ ու բարելավեն իրենց դիրքերը:
Ուսումնամարզական հավաքին, բացի հայ ձյուդոիստներից, ներկա են տարբեր երկրներից ժամանած շուրջ 400 մարզիկներ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



