Նավթի համաշխարհային գները նախօրեի անկումից հետո աճ են գրանցել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները աննշան աճել են այն բանից հետո, երբ նախօրեին գրանցել էին վերջին 10 շաբաթների ամենացածր ցուցանիշը։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 0.35 տոկոսով եւ կազմել 32.23 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի գները աճել են 0.07 տոկոսով եւ կազմել 57.00 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նավթի գների անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ մեկ շաբաթում նավթի կոմերցիոն պաշարները անսպասելի աճել են 2.4 մլն բարելով եւ կազմել 465.4 մլն բարել։ Վերլուծաբանները կանխատեսում էին պաշարների նվազում մինչեւ 461 մլն բարել։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



