Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչին:
Բաքվում ցինիկբար հայտարարել են, թե իբր «ամեն օր Լաչինի սահմանային անցակետով երկու ուղղություններով անցնում են Ադրբեջանի տասնյակ հայազգի բնակիչներ»։
«Ինչպես եւ ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում սահմանի հատումը լավ կանոնակարգված է, եւ «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա։ Ինչ վերաբերում է տարածաշրջան մեծ ծավալի բեռների առաքմանը, ապա Ադրբեջանն այդ նպատակով հատկացրել է Աղդամ-Խանկենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը) ճանապարհը, որից հայերը կարող էին օգտվել, եթե 10 օր առաջ չխախտեին համաձայնագրի պայմանները»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։