Թուրքիան ռազմաբազա է հիմնում Լիբիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան 99 տարով վարձակալել է Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը և նախատեսում է այնտեղ ռազմաբազա հիմնել։ Այս մասին հայտնում է TGRT Haber հեռուստաալիքը։
«Թուրքիան 99 տարով վարձակալել է Հոմսի նավահանգիստը և այնտեղ ռազմաբազա կստեղծի»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ, այդ քայլը կօգնի Թուրքիային ամրապնդել իր ինքնիշխանությունը Արևելյան Միջերկրական ծովում:
Նշվում է նաև, որ ի թիվս այլնի, նման որոշումը կուժեղացնի վերահսկողությունը սեփական տարածքային ջրերի նկատմամբ և կերաշխավորի առևտրային նավերի անվտանգությունը։
Նոր ռազմաբազայի շրջանակներում նախատեսվում է տեղակայել թուրքական մարտական անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր։