Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետությանը պատճառվել է շուրջ 268 միլիոն դրամի վնաս. 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի շարք քաղաքացիների կողմից տևական ժամանակ հարկեր և մաքսատուրք չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ երեք եղբայրները ստեղծել, կազմակերպել և ղեկավարել են հանցավոր մեխանիզմ, որի միջոցով երկար ժամանակ ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը չվճարելով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 267. 974.520 ՀՀ դրամի չափով վնաս:

Մասնավորապես, հիշյալ երեք եղբայրները և ՍՊ 4 ընկերությունների տնօրեններ, Վրաստանի Հանրապետությունից  Հայաստանի Հանրապետության տարածք ոչ հավաստի հայտարարագրման եղանակով հագուստներ ներմուծելու շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը չվճարելու նպատակով, օրենքով նախատեսված հայտարարագրի մեջ խեղաթյուրված տվյալներ ներառելով, բեռնատար ավտոմեքենաների վարորդների օժանդակությամբ, Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի ներմուծել են հագուստներ:

Վերջիններս, բեռնատար ավտոմեքենայի 4 վարորդների օժանդակությամբ,  նրանց վարած բեռնատար ավտոմեքենաներով 2022թ. հունիսի 24-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, պարբերաբար Վրաստանի Հանրապետությունից  արտահանել են հագուստներ՝ որպես ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերությունների անվամբ մատակարարվող ապրանքներ: Յուրաքանչյուր անգամ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային  կետ-բաժին է մոտեցել միրգ-բանջարեղենով և հագուստով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա: Սկզբում ռենտգեն զննության է ենթարկվել միրգ-բանջարեղենով բեռնված ավտոմեքենան, որից հետո դրա վրա փակցվել են հագուստով բեռնված ավտոմեքենայի հաշվառման համարանիշերը, և նույն ավտոմեքենան կրկին ենթարկվել  է ռենտգեն զննության՝ հագուստով բեռնված ավտոմեքենայի փոխարեն:

Բացի այդ, հիշյալ անձինք մաքսային մարմիններին ներկայացված մաքսային հայտարարագրերում ներառել են կեղծ տվյալներ՝ հագուստները ձևակերպելով որպես ՍՊ ընկերությունների անվամբ ներմուծվող ձմերուկ, կարտոֆիլ, արքայանարինջ և մանդարին: Երեք եղբայրների կողմից փաստացի ղեկավարվել է նաև հիշյալ 4 ՍՊ ընկերությունների գործունեությունը:

Նկարագրված եղանակով հանցավոր խումբը Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծել է ընդհանուր 437.436.905.52 ՀՀ դրամին համարժեք 1,078,569 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 209.404 կգ հագուստ, որի արդյունքում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 154,632.772 ՀՀ դրամի մաքսատուրք և 113,341,748 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք եղբայրներին և ՍՊ 4 ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Եղբայրներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: ՍՊ ընկերությունների տնօրեններից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Հիշյալ 7 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, մեղադրյալների անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Բեռնատար ավտոմեքենաների 4 վարորդների մասով նախաքննությունը շարունակվում է: Վերջիններիս նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և հայտարարվել է հետախուզում:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում