Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Eurocontrol-ը դրական է գնահատում Հայաստանում օդային երթևեկության անվտանգության մակարդակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալության (Eurocontrol) գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենները դրական է գնահատում օդային երթևեկության անվտանգության առումով Հայաստանի գրանցած առաջընթացը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Ֆրանկ Բրենները նշեց, որ Հայաստանը Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալությանն անդամակցում է 2006 թվակա նից և 10 տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել, որի արդյունքում բարելավվել են օդային երթևեկության անվտանգության ցուցանիշները: «Մենք այսօր գոհունակություն ենք հայտնում մեր համագործակության ընթացքում գրանցած մեծ առաջընթացի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բրենները:

Նա հավելեց, որ Eurocontrol-ը իր 41 անդամ պետությունների օդային տարածքներով իրականացնում է օրական 31 հազար չվերթ, ինչը գնալով աճելու է: «Աճի տենդենցի հետ մեկտեղ օդային տարածքը շարունակում է մնալ նույնը: Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի շատ չվերթներ իրականացնել հաստատուն օդային տարածքի շրջանակներում, մենք պետք է առավել արդյունավետ կազմակերպենք մեր աշխատանքները: Եվ այս առումով Հայաստանը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ, հաշվի առնելով օդային փոխադրումների հնարավոր աճի միտումները, որը հիմնականում նպատակաուղղված է և լինելու է ասիական ուղղությամբ, Հայաստանի օդային տարածքով թռիչքներն անպայման աճելու են»,- նշեց Ֆրանկ Բրենները:

Eurocontrol-ի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև ստորագրվել է համաձայնագիր, որի նպատակը Հայաստանի աերոնավիգացիոն ոլորտի իրավական և օրենսդրական դաշտի բարելավումն է: Ֆրանկ Բրանների խոսքով՝ դա նպաստելու է օդային անվտանգության մակարդակի բարձրացմանը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ Ֆրանկ Բրանների հետ իրենք շրջայց են կատարել «Հայաերոնավիգացիա» ընկերությունում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Մենք պարոն Բրաններին ծանոթացրել ենք բոլոր ընթացակարգերին, որ մեր ուղևորներն անցնում են: Մենք ստորագրել ենք համագործակցության համաձայնագիր, որի համաձայն` մենք 50 օր Eurocontrol-ի կողմից անվճար օգնություն ենք ստանալու: Ցանկացած խնդիր, որ Հայաստանի քաղավիացիան կունենա թռիչքային անվտանգության ոլորտում, Eurocontrol-ը պատրաստ է լինելու աջակցել»,- ընդգծեց Մովսեսյանը:

Նա հստակեցրեց, որ Eurocontrol-ի հետ համագործակցությունը հիմնականում վերաբերում է օդային անվտանգության մակարդակի բարձրացմանը օդային տարածքների օգտագործման առումով: «Խոսքը մեր մասնագետների վերապատրաստման, նոր սարքավորումների ներդրման մասին է: Այցը հիմնականում պայմանավորված է թռիչքային անվտանգության մակարդակի գնահատմամբ և ապագայում այս հարցում մեզ աջակցություն ցուցաբերմամբ»,- եզրափակեց Արտյոմ Մովսեսյանը:

Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը համաեվրոպական կառույց է, որի գործունեության նպատակն օդային երթևեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգն է: Կազմակերպությունն իրականացնում է աերոնավիգացիայի բնագավառի տեխնիկական զարգացման, օդային երթևեկության կառավարման գործընթացների և թռիչքների անվտանգության հարցերին առնչվող միջոցառումների համալիր եվրոպական ծրագրի մշակումը և անդամ երկրներում դրա ներդրման աշխատանքների համակարգումը:

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Սկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա Հովսեփյան