Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

... Նաև տեղեկատվական բլոկադա. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամու կողմից Արցախի պաշարման օղակն ավելի է սեղմվում: Ադրբեջանական կողմը որոշակի գործողությունների է դիմում՝ Արցախը նաև տեղեկատվական պաշարման ենթարկելու նպատակով: Մասնավորապես, դեռ անցած շաբաթ տեղեկություն տարածվեց, որ այդ օրվա երեկոյան Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղակայած ապօրինի հսկիչ-անցագրային կետի մոտ ադրբեջանական կողմը խափանել (կտրել) է ինտերնետ կապի օպտիկամանրաթելային մալուխը: Բացի այդ, ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ Արցախի կապի մասնագետները ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ մոտենան և նորոգեն վնասված մալուխը: Դե, դա ինքնըստինքյան հասկանալի է. էլ ինչո՞ւ էին վնասում, որ մի հատ էլ թույլ տային մոտենալ:

Չնայած դրան, Արցախում ինտերնետ կապ որոշակի չափով դեռ կա, ինչի մասին վկայում են արցախցի օգտատերերի սոցցանցային գրառումները: Բայց այն, որ թշնամին դիմում է ու շարունակելու է դիմել որոշակի խափանարար գործողությունների՝ արտաքին աշխարհի հետ կանոնավոր հեռահաղորդակցային կապը կտրելու կամ հնարավորինս խաթարելու համար, կարծում ենք, ինքնին ենթադրվող է: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր մտադրություններն ու քայլերը, կապի խափանումը այդ ոճրագործության բաղկացուցիչ տարրերից մեկն է: Ի դեպ, հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում և Արցախի տարածքում «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումների վերահեռարձակումը դադարեցնելու մասին դեռևս հուլիսին որոշում է կայացրել ռուսական «Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») միջազգային լրատվական գործակալությունը:

Հասկանալի է, որ դա էլ իր հերթին Արցախը տեղեկատվական բլոկադայի ենթարկելուն ուղղված քայլ է: Հնարավոր է՝ նման որոշում կայացվել է ադրբեջանական կողմի ճնշման տակ, բայց դրանից նշված փաստն ավելի «թեթև» չի դառնում: Կարծում ենք, որ Ադրբեջանի կողմից Արցախը նաև տեղեկատվական, հեռահաղորդակցական բլոկադայի ենթարկելուն ուղղված ոճրագործ քայլերի վրա ևս պետք է հատուկ ուշադրություն հրավիրել: Ամեն ինչից բացի, տեղեկատվական բլոկադային ուղղված գործողությունները նաև ռազմական ագրեսիայի դիմելու նախապատրաստական քայլ կարող են ընկալվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպից