Սիրիայում հայտնել են Դամասկոսի օբյեկտներին իսրայելական հարվածների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ օգոստոսի 21-ի ուշ երեկոյան հրթիռակոծության են ենթարկվել։ Հարվածների հետևանքով կա վիրավոր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
«Երկուշաբթի երեկոյան մոտավորապես ժամը 11։05-ին Իսրայելի հակառակորդը հրթիռներով ագրեսիայի գործողություն է իրականացրել բռնագրավված Սիրիայի Գոլանից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում որոշ օբյեկտներ», - հայտնել է ռազմական գերատեսչության աղյուրը SANA-ին։
Աղբյուրը հավելել է, որ հրթիռակոծության հետևանքով մեկ զինվոր վիրավորվել է, հասցվել է նյութական վնաս։
Մեկ այլ հրապարակման մեջ SANA-ն նշել է, որ հանրապետության հակաօդային պաշտպանության միջոցները կրակում են օդային թիրախներին մայրաքաղաքի հարավային և հարավարևելյան արվարձանների երկնքում։