Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախը համարո՞ւմ եք ադրբեջանական․ Անդրանիկ Թևանյանի հարցադրումը՝ ոստիկաններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երկրի ներսում խնդիր ունենք եւ պետք է լուծենք այդ խնդիրը՝ եզրակացրեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը՝ քարոզարշավի առաջին օրը շրջելով Երեւանի կենտրոնական փողոցներով եւ հարցադրումներ ուղղելով ոստիկաններին։

«ՀՀ իշխանությունը Արցախը համարում է Ադրբեջանի մաս, դուք, որպես ուսադիր կրող փոխգնդապետ, համարո՞ւմ եք, որ Արցախը ադրբեջանական է»,-հարցրեց նա ոստիկաններից մեկին, որը նախընտրեց չպատասխանել։ Անդրանիկ Թեւանյանը փաստեց, որ Հայաստանի ոստիկանը, որը կրում է ուսադիրներ, խուսափում է պատասխանել հարցին՝ արդյոք Արցախը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական, այսինքն, փաստացի չի պատասխանում օրենսդրության հետ կապված հարցի՝ համաձայն որի Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Սա նշանակում է, որ մենք ներսում ունենք խնդիր եւ ներսում պետք է լուծենք այս խնդիրները։ Ոստիկանը, որը կրում է ուսադիրներ, պարտավոր է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Մենք այս ամենը պետք է սրբենք, մաքրենք եւ ծառայեցնենք մեր պետությանը, այլ ոչ թե մեկ անձի»,-ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում մոտենալու է ցանկացած ուսադիրավոր քաղաքացու եւ հարցադրում է անելու՝ արդյոք Արցախը ճանաչո՞ւմ են Ադրբեջանի կազմում։

«Դուք երդվել եք, որ ծառայելու եք Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի օրենսդրության համաձայն Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանն այսօր, որպես ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդ, հայտարարում է, որ ինքն Արցախը ճանաչում է ադրբեջանական, դրանով իսկ խախտելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ օրենսդրությունը, ՀՀ ԳԽ որոշումը եւ ընդհանրապես հայ ժողովրդի կամարտայատությունը»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Նա նշեց, որ ուսադիր կրողները թեեւ չեն կարող Արցախը ճանաչել ադրբեջանական, բայց կաշկանդված են եւ հենց այդ կաշկանդվածությունը պետք է հանել ամբողջական իշխանափոխությամբ։

Նշենք, որ այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի բակում «Մայր Հայաստան» դաշինքը կանցկացնի հավաք։ Ավարտին կհնչի Անդրանիկ Թեւանյանի կատարմամբ երգը, որի խոսքերի հեղինակն ինքն է։

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան