Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուսաստանը ցտեսություն կասի՞ Հարավային Կովկասին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միջազգային հարաբերություններում նոր աշխարհակարգը ձևավորման փուլում է, սակայն այս պահին դեռևս դժվար է գնահատել, թե այն ինչպիսի վերջնական տեսք կունենա։ Իրերի դասավորությունը մեծապես կախված է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքներից, սակայն այս պահին այն շարունակվում է, իսկ կոնկրետ կանխատեսումներ անելը անհեռանկարային է։

Սակայն որոշակի իրողություններ արդեն նշմարվում են։ Օրինակ՝ ամերիկյան հետախուզության գնահատականների համաձայն, հունիսից սկսված ուկրաինական հակահարձակումն իր նպատակին չի հասել, որի արդյունքում Կիևն ի վիճակի չի լինի կատարել հարձակման հիմնական նպատակը՝ կտրել Ռուսաստանի ցամաքային միջանցքը Ղրիմի հետ։ Բայց ուկրաինական հակահարձակման ձախողումը դեռևս չի նշանակում, թե պատերազմն ավարտվելու է, և Ուկրաինայի պարտությունը կանխորոշված է։ Ընդհակառակը, իրադարձությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը նոր փուլ է թևակոխում, որի արդյունքում ավելի հզոր սպառազինություններ կարող են կիրառության մեջ դրվել։ ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ որոշել են Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրել, իսկ Կիևը հայտարարում է, թե դրանք ստանալուց հետո առաջին հերթին կփորձի հացահատիկի արտահանման համար երթուղի բացել, քանի որ Մոսկվան դուրս է եկել Թուրքիայի մասնակցությամբ և ՄԱԿ-ի միջնորդությամբ հացահատիկային գործարքից։ Իսկ Մոսկվայից արձագանքում են, որ Ուկրաինայում միջուկային զենք կրելու ունակ F-16 կործանիչների հայտնվելու փաստը Ռուսաստանի կողմից կդիտվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում։ Այնպես որ, առաջիկայում կարող ենք ականատես լինել էսկալացիայի ինտենսիվացման։

Արևմուտքում հույս ունեն, որ Ուկրաինայում պատերազմի ձգձգման ու ինտենսիվության բարձրացման արդյունքում Ռուսաստանը չի դիմանա ճնշմանը, տնտեսական խնդիրներն ակներև կդառնան, ներքին դժգոհությունները կխորանան, ու այդպիսով այնպիսի քաոսային գործընթացներ տեղի կունենան, ինչպիսիք տեղի էին ունենում 1991 թվականին։ Բայց Ռուսաստանը ոչ միայն հանձնվելու միտք չունի, այլև փորձում է Արևմուտքին հակակշռելու դաշտ ստեղծել այլ տարածաշրջաններում։ Օրինակ՝ Աֆրիկայում «Վագներ» խմբավորման ակտիվությունը հենց այս նպատակին է ծառայում։

Չնայած Ռուսաստանը հեռավոր տարածաշրջաններում է փորձում ամրապնդել իր ազդեցությունը, այնուամենայնիվ, որոշակի խոցելի տեղեր ունի հենց իր մերձակա տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Մոսկվան հայտարարում է, թե մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից, սակայն տեղի ունեցող գործընթացներն այլ բանի մասին են հուշում։ Բնական է, որ Արևմուտքը շահագրգռված է, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից, իսկ դրա համար պետք է Արցախի թեման փակվի, ռուս խաղաղապահները դուրս գան, ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում տեղի ունենա։

Բայց Ռուսաստանի դուրս մղվելը տարածաշրջանից ամենից շատ ձեռնտու է Թուրքիային, քանի որ Անկարան, որը 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո էականորեն ամրապնդել է իր դիրքերը մեր տարածաշրջանում, առաջխաղացման հնարավորություն է ստանում։ Հաշվի առնենք, որ Անկարան ցանկացած պահի կարող է նետվել Արևմուտքի գիրկը։ Իսկ Թուրքիայի շահերին մեծ հոժարությամբ ծառայում է Բաքուն, որն իր առաջ խնդիր է դրել նախ Արցախը հայաթափել ու հեռացնել ռուս խաղաղապահներին, ապա նաև նոր ագրեսիայի միջոցով ձեռնամուխ լինել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ինչի արդյունքում որոշ ժամանակ անց Թուրքիան կարող է դառնալ Հարավային Կովկասի տեր ու տիրականը։

Պատահական չէ նաև, որ Արցախից առաջին հերթին դուրս հանեցին ռուսական անձնագիր ունեցողներին։ Ու դրան զուգահեռ ադրբեջանցի պատգամավոր Բահրուզ Մահերամովը հայտարարում է, թե Մերձդնեստրի և Դոնբասի նման սցենարներ իրականացնելու մտադրությունները Ղարաբաղում ձախողվել են։ Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ ձայնակցում են, թե թույլ չեն տա Ղարաբաղում ռուսական աշխարհի ստեղծում։ Պարզ է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր խնդիրը ռուսական աշխարհի փոխարեն թուրանական աշխարհի ստեղծումն է, ինչը ենթադրում է, որ Ռուսաստանը պետք է ամբողջովին լքի տարածաշրջանը։

Ճիշտ է՝ Ռուսաստանին ու Թուրքիային դեռևս հաջողվում է որոշ հարցերի շուրջ համաձայնության գալ, այնուամենայնիվ, այս երկրների ռազմավարական շահերը մեր տարածաշրջանում բախվում են, ինչպես եղել է ողջ պատմության ընթացքում՝ պատճառ դառնալով մի քանի ռուս-թուրքական պատերազմների։

Հասկանալի է, որ Արևմուտքի կողմից առկա ճնշումների ու պատժամիջոցների պարագայում Ռուսաստանը Թուրքիայի կարիքն ունի, բայց այն, որ Մոսկվան կոնկրետ աչք է փակում ու համապատասխան արձագանք չի տալիս տարածաշրջանից իրեն դուրս մղելու քայլերին, արդեն դառնում է վտանգավոր։ Այսպես երկար շարունակվել չի կարող. կա՛մ Ռուսաստանը հենվում է Արցախի պահպանման ու Հայաստանի դիրքերի վերականգնման վրա ու պահպանում է իր ազդեցությունը, կա՛մ էլ շուտով ցտեսություն է ասում Հարավային Կովկասին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնին