Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ծառայեմ, որ կարողանամ հպարտ, գլուխս բարձր իմ երկիր գնալ». նորակոչիկների կյանքը փրկած կրտսեր սերժանտ Արսեն Ազիզյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Շատ խելոք ու խելացի երեխա էր Արսենս: Ազնիվ էր, ընկերասեր, ծնողասեր, ուրիշ բնավորություն ուներ: Դասարանում լավ սովորող տղաներից մեկն էր: Իններորդ դասարանում էր սովորում, երբ պետք է տեղափոխվեինք Ռուսաստան: Գնացի դպրոց իր գործերը վերցնելու, տնօրենը չէր տալիս, ասում էր՝ դասարանի պարծանքն է, թող գոնե 9-րդ դասարանը վերջացնի, նոր մեկնեք: Բայց մեր մնալը չստացվեց: Այնտեղ ուսումը շարունակեց և դպրոցն ավարտեց: Ատեստատը ստացավ, դրանից հետո մեր տանը երեք ամիս կռիվ էր: Ասում էր՝ վերադառնում եմ Հայաստան ծառայության, համաձայն չէինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Արսենի մայրիկը: Խոստովանում է՝ Ռուսաստան մեկնելու նպատակներից մեկն էլ այն էր, որ Արսենը չծառայի, և հավելում է. «Չգիտեմ էլ՝ մայրական բնա՞զդ էր, թե՞ ինչ, բայց չեմ ցանկացել, որ նա ծառայի: Փոքր տղայիս ծառայելու մտքից չէի նեղվում, իսկ Արսենի դեպքում այդպես չէր: Բայց նա հակադարձում էր՝ հայ եմ, հայը պետք է Հայաստանում ծառայի»:

Վերադառնալով դպրոցական տարիներին՝ մայրիկը վերհիշում է, որ տղան Հայոց պատմություն էր շատ սիրում: «Եթե քնից արթնացնեիր ու պատմության հետ կապված հարց տայիր, անմիջապես կպատասխաներ: Սիրում էր նաև «Հայոց լեզու» և «Հայ գրականություն»: «Խատուտիկ» թերթ կար: Բանաստեղծություն էր գրել, տարել դասղեկին, հարցրել՝ լա՞վն է, մայրիկիս մասին է, թերթում կհրատարակե՞ն: Այն տպագրվել էր թերթում, «Խատուտիկի» այդ համարը դասղեկը պահել էր, այս դեպքերից հետո ինձ փոխանցեց: Ուզում էր բարձրագույն կրթություն ստանալ: Երբ հարցնում էի, թե որտեղ է ուզում սովորել, ասում էր՝ ծառայությունից կվերադառնամ, պարզ կլինի, դեռ չեմ կողմնորոշվել: Պետք է կրթվեմ, լավ գործ ունենամ, հետո նոր իմ ընտանիքը կազմեմ»: Մայրիկը հավելում է՝ որդին սիրում էր «Պատմությունը», բայց գուցե ընտրեր ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունը, քանի որ այդ առարկաները ևս ուսումնասիրում էր:

2019 թ. հունվարին Արսենը զորակոչվում է ժամկետային զինծառայության: Ծառայությունն անցնում էր Մատաղիսում, միայն երեք ամսով Արսենն Արցախից մեկնել է Վանաձոր՝ սերժանտական կուրսերի: «Ծառայության ընթացքից որևէ դժգոհություն չի ունեցել: Ասում էր՝ մա՛մ, որ զինգրքույկս տեսնես, կզարմանաս, այնքան լավ բաներ են գրված, կզարմանաս, թե քո տղեն ինչ գրքույկ ունի, ինչպիսի ծառայող է: Շատ էր հպարտանում իր ծառայությամբ»:

Սկսվում է պատերազմը, Արսենը ծառայում էր, իսկ նրա ընտանիքը Ռուսաստանում էր: «Սեպտեմբերի 27-ին զանգահարեց, ինձ ոչինչ չասաց՝ մա՛մ, պապային ասա, թող ինձ զանգի, ուզում եմ իր հետ խոսել: Հստակ գիտեի, որ եթե ուզում է հայրիկի հետ խոսել, ուրեմն մի բան այն չէ: Հայրիկի հետ խոսելիս ասել էր՝ կռիվ է սկսվել, պա՛պ, չգիտեմ, թե ինչ կլինի, քեզ շատ եմ խնդրում՝ լուրերին չհավատաս ու մամայիս լավ կնայես: Երբ սեպտեմբերի 1-ին իրենց մոտ նորակոչիկներ էին բերել, Արսենին նշանակել էին նորակոչիկների սերժանտ: Երբ կռիվը սկսվեց, մտածում էի, որ գուցե նորակոչիկներին չտանեն առաջնագիծ, իմ տղան էլ իրենց հետ կլինի, ապահով կլինի: Ինձ ասել էր, որ զորամասում է, բայց թե որքան կմնան այնտեղ, չգիտեր: Սեպտեմբերի 28-ին ինձ հետ կապվել չէր կարողացել, զանգահարել էր պապիկին՝ ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է, մամային կասես, թող չանհանգստանա: Դրանից հետո իրենից զանգ չենք ստացել»:

Արսենը զոհվել է հոկտեմբերի 1-ին: Մայրիկը պատերազմի ավարտից հետո Հայաստանում էր, արձակուրդ եկած նորակոչիկներից մեկն այցելել է տիկին Գայանեին: «Նրա մայրիկն ինձ փնտրել էր սոցցանցերում: Մինչև Հայաստան վերադառնալս զանգահարեց ինձ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ նման տղա եք դաստիարակել, եթե Արսենը չլիներ, երևի թե նորակոչիկներից որևէ մեկը ողջ չէր մնա: Տղաներն ընկել են շրջափակման մեջ, Արսենը և մյուս կրտսեր սերժանտը նորակոչիկներին չեն թողել խրամատից դուրս գալ, ճանապարհը մաքրել են, նրանց դուրս բերել, բայց դիպուկահարի կրակոցից Արսենը և կրտսեր սերժանտը զոհվել են: Հետո այդ տղան եկավ ինձ տեսնելու: Արսենի խաչն ինձ վերադարձրեց: Պատմեց. «Երբ ամսի 27-ին կռիվը սկսվեց, Արսենը խաչն իր վզից հանեց ու իմ վիզը գցեց՝ հին ծառայող եմ, կարող եմ իմ գլուխը պահել, թող Աստված քեզ պահապան լինի: Աստված ինձ պահապան է եղել, հիմա խաչը վերադարձնում եմ ձեզ: Հրամանատար չունեինք, մեր հրամանատարը մեր Արսենն էր, թույլ չէր տալիս, որ իրեն ինչ-որ բանով օգնեինք՝ զենք բռնել չգիտեք, խրամատից դուրս չգաք: Արսենը մի խոսք ուներ՝ մա՛մ, եթե ուզում եմ մի բան անել, ուրեմն կյանքիս գնով էլ լինի, պետք է անեմ: Երևի իր նպատակը կյանքի գնով հայրենիք պաշտպանելն էր»:

Նույն զինվորը, որի կյանքն Արսենը փրկել է սեփական կյանքի գնով, դուրս է բերել նրա մարմինը մարտի դաշտից. «Նա մեզ դուրս բերեց շրջափակումից, փրկեց մեր կյանքը, չէի կարող իրեն այնտեղ թողնել»: Արսենին կապել է իր մեջքին, երեք կմ իջեցրել, հասցրել շտապօգնության մեքենային, հետո էլ տեղափոխել են Հայաստան: Տղայի մայրիկն է պատմել՝ երբ որդին տուն է վերադառնում, թույլ չի տալիս իր արյունոտ հագուստը լվանալ՝ իմ ընկերոջ արյունն է, իր կյանքն է մեզ համար տվել, ձեռք չտաք այդ շորերին: Հոկտեմբերի 3-ին Արսենը «վերադառնում» է տուն: «Երբ ամուսինս ասում էր՝ փառք քեզ, Տե՛ր, իմ երեխեն ինձ հասավ, արձագանքում էի՝ ո՞նց ես նման բան ասում: Բայց ինքը ճիշտ էր՝ հետո այնքան պատմություններ լսեցինք: Մենք գոնե մեր երեխային տեսանք, ճանաչեցինք նրան, կասկածներ չունեցանք՝ Արսենն է, թե ոչ»:

Տիկին Գայանեն ասում է՝ շատ դժվար է առանց տղաների ապրելը, բայց ուրիշ ճար չկա: «Աղջիկս էր ուժ տալիս, որ փորձեի ապրել: Մտքիս վատ բաներ էլ են եկել, ամիսներով հաց չեմ կերել, որ գնամ ու իմ տղային հասնեմ: Բայց աղջիկս սթափեցնում էր՝ մեր մասին չես մտածում, էգոիստ ես, մենակ քո մասին ես մտածում: Մենք էլ ենք երեխա, քո կարիքն ենք զգում: Աղջիկս ուժ տվեց, որ կարողանամ դիմանալ: Ամռանը գալիս ենք Հայաստան, որ գոնե այդպես Արսենին մի քիչ մոտ լինենք: Աշնանը գնում ենք Խաբարովսկ, Նոր տարուն վերադառնում ենք Արսենի մոտ: Այսպես ճանապարհներին է անցնում մեր կյանքը, բայց այս պահին այլ տարբերակ չկա: Փոքր տղաս Ռուսաստանում է դպրոց հաճախում, պետք է ավարտի ուսումը: Երբ այն ժամանակ Արսենին ասում էի, թե քեզ աշխարհից աշխարհ հասցրեցի, որ ծառայության չգնաս, պատասխանում էր՝ մա՛մ, ո՞նց ես պատկերացնում, որ Աստված չանի, իմ տատի-պապիին մի բան լինի, ու չկարողանամ իրենց վերջին հրաժեշտը տալ, «փախած» լինեմ, ես այդ ի՞նչ կարգի թոռ պիտի լինեմ, կամ գնամ աղջիկ ուզելու, ու ինձ ասեն, թե փախել ես ու չես ծառայել: Եթե ինձ տոմս չառնես, փող կաշխատեմ, տոմսը կառնեմ ու կգնամ: Ծառայեմ, որ կարողանամ հպարտ, գլուխս բարձր իմ երկիր գնալ: Արսենը հուլիսի ծնունդ է, ամռանը՝ դեռ 18-ը չլրացած, եկավ Հայաստան: Մտածեցինք, որ այդ ժամանակ էլ կզորակոչեն իրեն: Բայց հանձնաժողովը չէր անցել, վեց ամիս մնաց Հայաստանում, հունվարին զորակոչվեց բանակ: Եթե ամռանը մեկներ, պարզ է, որ պատերազմի ժամանակ արդեն զորացրված կլիներ: Հիմա մեզ միայն մնացել է տղաներին հիշել ու հիշելով՝ նրանց ապրեցնելը, մինչև կգնանք ու կհասնենք իրենց»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, հետախույզ Արսեն Ազիզյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալով: Հուղարկավորված է Նոր Հաճնի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել է