ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակը ժամանակավորապես փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանն օգոստոսի 25-ին փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այնուհետև վերաբացվել է։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։
«Տեղեկացնում ենք, որ «Ազգերի պալատում» առաջացած հարցն այժմ լուծվել է։ Բոլոր մուտքերը վերաբացվել են», - մեջբերում է գործակալությունը հայտարարությունից։ Թե կոնկրետ անվտանգային ինչ խնդիր է առաջացել՝ ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում չեն նշել։
«Ազգերի պալատի» շենքում է գտնվում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը։ Ըստ Retuers-ի՝ այն նաև հանգույց է հանդիսանում դիվանագետների, հումանիտար ոլորտի աշխատողների և պետական պաշտոնյաների համար։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



