Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի ավագանու ընտրությամբ՝ ընտրելու եք նաև Հայաստանի ուղղությունը․ «Մայր Հայաստան» դաշինքն Էրեբունիում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Էրեբունի վարչական շրջանում են։ Նրանք Ազատամարտիկների այգուց մեկնարկեցին իրենց ուղիղ շփումները քաղաքացիների հետ։

Իսկ երեկոյան 18։30–ին Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 23 հասցեից տեղի կունենա երթ։

Երևանում անհնար է դառնալու ցանկացած բարեփոխում, որը չի իրականացվի կենտրոնական իշխանության թրի տակ՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ Հետեւաբար, ասաց նա, ովքեր կասեն՝ իբր իրենք Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր քաղաքապետ են աշխատելու, նշանակում է՝ կա՛մ մոլորյալ են, կա՛մ ստախոս։

«Երեւանի կառավարումը եւ արդիականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ լինի ամբողջական իշխանափոխություն, եւ երբ հնարավոր լինի բարեփոխել կառավարման համակարգը։ Կենտրոնական իշխանությունից կախվածությունը հնարավորություն չի տա տեղական ինքնակառավարում իրականացնել»,-վստահեցրեց նա։

Սա է պատճառը, որ «Մայր Հայաստան» դաշինքը համապետական եւ տեղական նշանակության բոլոր խնդիրների լուծումը տեսնում է ամբողջական իշխանափոխության միջոցով եւ համոզված է, որ ամբողջական իշխանափոխությունը ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ հանրապետությունում հնարավորություն կտա իրական ու դրական փոփոխություններ իրականացնել։ Իսկ ամենագլխավորն այն է, ասաց Անդրանիկ Թեւանյանը, որ ամբողջական իշխանափոխությունը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման երաշխիքն է։

«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է թուրք-ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները, բավարարում է նրանց պահանջները, որի հետեւանքով մեր 120 000 արցախցիներ հայտնվել են պաշարման մեջ, հարցականի տակ է հայտնվել Հայաստանի գոյությունը,-նշեց նա,-Սեպտեմբերի 17-ին ընտրելու եք ոչ միայն ավագանի, այլ նաև Հայաստանի ուղղությունը․ դեպի պատերա՞զմ, թե՞ դեպի խաղաղություն, դեպի պարտությո՞ւն, թե՞ դեպի հաղթանակ, դեպի անվտանգությո՞ւն, թե՞ դեպի նորանոր կորուստներ։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձեր «ո՛չ»-ն ասել վարվող քաղաքականությանը»։

«Մայր Հայաստան» դաշինքի կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։

 
 
 
Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է իրականում որոշում՝ ով է մեղավոր. վտանգավոր հարց Հայաստանի դատական համակարգինՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՀորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad