Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ են ապացուցում Հնդկաստանն ու Պակիստանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eurasianet.org-ը «Պակիստանն ու Հնդկաստանը միջնորդավորված պայքար են մղում Լեռնային Ղարաբաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև առճակատումը սովորաբար ասոցացվում է Քաշմիրի տևական հակամարտության հետ: Սակայն քչերը գիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ այդ երկու երկրների աճող ներգրավվածության մասին։ Հարավային Ասիայի այդ երկու հակառակորդների համար Քաշմիրի հակամարտությունը շարունակվում է Ղարաբաղում, երկու պետություններն էլ զենք են մատակարարում հակառակորդ կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին։ Եթե Պակիստանը եղել է Ադր բ ե ջ ա նի կող ք ի ն դ ե ռ 1990-ականների Ղարաբաղյան առաջին պատերազմի սկզբից, ապա Հնդկաստանը դարձել է Հայաստանին զենք մատակարարող միայն 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Երևանի պարտությունից հետո: Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին կրկնում է Իսլամաբադի սերտ ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի հետ, որը Բաքվի գլխավոր հովանավորն է:

Պակիստանի կառավարությունը Թուրքիայից հետո երկրորդն էր, որ ճանաչեց Ադրբեջանի անկախությունը՝ չճանաչելով Հայաստանի անկախությունը։ 2016 թվականից ի վեր Պակիստանի և Ադրբեջանի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում և պահպանում լայնածավալ ռազմավարական կապեր: Չհաստատված տեղեկությունների համաձայն, Պակիստանի ռազմական խորհրդականները ադրբեջանցիների օգտին մասնակցել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմին և մարտավարական խորհուրդներ են տվել Ղարաբաղի բարձրլեռնային գոտում իրականացվող գործողությունների վերաբերյալ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Իսլամաբադը նաև կարող է Ադրբեջանին վաճառել JF-17 կործանիչներ, որոնք չին-պակիստանյան համատեղ արտադրության են։ 2022 թվականի աշնանը Հնդկաստանն ուժեղացրեց իր աջակցությունը՝ Հայաստանին տրամադրելով 245 միլիոն դոլար ընդհանուր արժեքի հրետանային համակարգեր, հակատանկային հրթիռներ և այլ տեսակի զինամթերք։ Մայիսին Երևանը հայտարարեց Նյու Դելիում դեսպանատան անձնակազմում ռազմական կցորդի ներդրման մասին, որի խնդիրներից է երկկողմ ռազմական համագործակցության խորացումը։

Հնդկաստանի կողմից աճող աջակցությունը կարող է որոշիչ գործոն լինել Հայաստանի համար Ղարաբաղում Ադրբեջանի ռազմավարական ճնշմանը հակազդելու գործում: Ռուսաստանը, որն ավանդաբար եղել է Երևանի ռազմավարական գործընկերը, ներկայում գտնվում է Ուկրաինայում սանձազերծված պատերազմի մեջ և, կարծես թե, չունի ռեսուրսներ և կամք՝ օգնելու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Երևանը հույս ունի, որ հնդկական օգնությունը հակակշիռ կդառնա Ադրբեջանի՝ Թուրքիայից, Պակիստանից և Իսրայելից ստացվող աջակցությանը։ Պակիստանի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը օգնել է ամրապնդել Անկարա-Բաքու-Իսլամաբադ դաշինքը, որը ստացել է «Երեք եղբայրներ» ոչ պաշտոնական անվանումը։ Երեք պետություններն էլ միայն անունով են ժողովրդավարական երկրներ, երեքն էլ շեղվել են բազմակարծ հասարակության կառուցման ճանապարհից, և երեքում էլ գերակշռում է մահմեդական բնակչությունը։ Այն, որ այդ երեք պետություններն էլ ներգրավված են տարածքային/ էթնիկական հակամարտությունների մեջ, նույնպես կապող օղակի դեր է խաղում և խրախուսում նրանց ռազմավարական և դիվանագիտական օգնություն ցուցաբերել միմյանց։

Օգոստոսի սկզբին լուրեր տարածվեցին, որ Պակիստանը կարող է միանալ Թուրքիայի կողմից ղեկավարվող Ադրբեջանի «Կաան» կոչվող նոր սերնդի կործանիչների մշակման գաղտագողի նախագծին: Ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշվելու Հնդկաստանի որոշումը պայմանավորված է երկու գործոնով՝ ռազմավարական և տնտեսական: Հինդուիզմի և իսլամի փոխհարաբերությունների բարդ պատմությունը նույնպես իր դերն է ունեցել։ 2020 թվականին Ադրբեջանի հաղթանակը տագնապ առաջացրեց Նյու Դելիում, քանի որ խաթարեց այն, ինչ Նյու Դելին ընկալում էր որպես աշխարհառազմավարական հավասարակշռություն Կովկասում: Վախենալով այնտեղ թուրք-մահմեդական ազդեցության ուժեղացումից՝ Հնդկաստանի իշխանությունները ակտիվացրել են համագործակցությունը Հայաստանի հետ այն հույսով, որ նա կրկին տարածաշրջանում հանդես կգա որպես հակադիր ուժ։ Տեղական հակամարտության մեջ ոչ մուսուլմանական կողմին կողմնորոշվելու համանման միտում է նկատվում նաև Հնդկաստանի կողմից Իսրայելին, Սերբիային և Մյանմարին աջակցելու հարցում:

Նյու Դելիում ամենամեծ վախն այն է, որ եթե Ադրբեջանը Ղարաբաղում հասնի իր ռազմավարական նպատակներին, ապա Անկարա-ԲաքուԻսլամաբադ դաշինքը կարող է իր ուժերը կենտրոնացնել Քաշմիրի վրա։ Այսպիսով, Հնդկաստանի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը կարող է ընկալվել որպես Պակիստանին Քաշմիրում զսպելուն ուղղված կանխարգելիչ պաշտպանության մարտավարություն։ Հնդկաստանի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը, ի թիվս այլ բաների, նպաստում է նաև Նյու Դելիի մերձեցմանը Իրանի հետ, որը նույնպես սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Հնդկաստանը նաև նայում է Հայաստանին պոտենցիալ տնտեսական հնարավորությունների տեսանկյունից։ Նյու Դելին հուսով է, որ կկարողանա, լրացնելով Կովկասում Ռուսաստանի ներկայության կրճատման արդյունքում առաջացած բացը, նաև օգուտ քաղել զենքի վաճառքից։ Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ Հնդկաստանն ինքն է ռուսական զենքի խոշոր ներկրող, նրա ռազմական տեխնիկայի մոտ երեք քառորդը գալիս է Ռուսաստանից։

Իսկ Մոսկվան գնալով դժվարանում է կատարել արտահանման պատվերները, քանի որ փորձում է փոխհատուցել ուկրաինական մարտերում կրած կորուստները: Նման կերպ հնդկական սպառազինության արդյունաբերության առջև բարդ խնդիր է դրվել՝ բավարարել սեփական աճող կարիքները և միաժամանակ իրականացնել մատակարարումներ Հայաստան։ Դեռ վաղ է ասել, թե Պակիստանի և Հնդկաստանի աճող մասնակցությունը ինչպես կազդի Ղարաբաղում իրադարձությունների հետագա զարգացման վրա, սակայն նոր աշխարհաքաղաքական կարգը վկայում է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի նման մշտական խաղացողների ազդեցության նվազման մասին։ Հնդկաստանն ու Պակիստանը Ղարաբաղում ապացուցում են, որ աշխարհաքաղաքականությունը գնում է դեպի բազմաբևեռություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է